Հասարակական13:14, 25 Ապրիլ 2014
Սևան Նիշանյան. «Ես հայ և սոցիալիստ լինելու պատճառով եմ բանտում»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանարպետական» կուսակցության կալանավայրերի մոնիթորինիգի հանձնաժողովի անդամ
Նուրեթթին Դեմիրը այցելել է պոլսահայ գրող և լեզվաբանՍևան Նիշանյանին, ով պատիժ է կրում
Իզմիրի Ալիաղա բանտում:
Թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքը փոխանցում է, որ մենախցում Նիշանյանն իր
օրերն անցկացնում է շատ վատ պայմաններում: Նա իրեն զգում այնպես, «ասես ստերիլ միջավայրում
փաթեթավորած լինի»:
Դեմիրի հարցին, թե ինչու է բանտում հայտնվել, Նիշանյանը հետևյալ կերպ է պատասխանել.
«Լեզուս ատամներիս արանքում չեմ կարողանում պահել: Բյուրոկրատիայի հետ հարաբերություններս
երբեք լավ չեն եղել: Եթե կարճ ասեմ, ապա սոցիալիստ եմ, հայ եմ և կտրուկ: Իմ այս յուրահատկությունների
պատճառով բազմաթիվ դատական հայցեր են ներկայացվել իմ դեմ: Եթե մեկ ուրիշի պարագայում
դրանք կանտեսվեին, իմ դեպքում հանցագործություն է համարվում»:
Նիշանյանը նաև տեղեկացրել է, որ 1-2 տարի է, ինչ Թուրքիայի վարչապետ
Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իր հարաբերությունները փչացել են: Ըստ նրա՝ իր վրա հարձակման
են անցել, «Թարաֆ» թերթում Էրդողանի դեմ գրած իր հոդվածները պատրվակ դարձնելով, իբրև
թե դրանցով վիրավորանք է հասցնել իսլամին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |