• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 18:50
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական07:14, 25 Ապրիլ 2014

Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ոգեկոչել են Ցեղասպանության զոհերին

Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ոգեկոչել են Ցեղասպանության զոհերին

Արդեն 3-րդ տարին է, ինչ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում է իրականացվում: Ապրիլի 24-ին Թաքսիմում հավաքվել էին Թուրքիայի հարյուրավոր քաղաքացիներ` մասնակցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատկման արարողությանը:  

Թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականի տեղեկացմամբ` զոհերի հիշատակը սգացող ավելի քան 1000 մարդ շուրջ 1 ժամ նստացույց են արել: Իրենց առջև պարզելով 1915-ին գազանաբար սպանված հայ մտավորականների նկարները` մեկ առ մեկ ընթերցել են նրանց անունները: Նստացուցի մասնակցիներն իրենց հետ բերել էին նաև հանրապետական Թուրքիայում սպանված Դինքի և Սևակ Շահին Բալըքչըի լուսանկարները: Զոհերի նկարների վրա մեխակներ են դրվել և կատարվել է մոմավառություն:

Ի պատասխան Թաքսիմում կազմակերպված այդ ոգեկոչման արարողությանը` մերձակայքում 10-15 հոգանոց մի խումբ «Հայոց ցեղասպանությունը սուտ է» խորագրող ակցիա է իրականացրել: Խմբի անդամները եղել են «Ժողովրդի ազատագրում» կուսակցության անդամներ:  Ոստիկանությունը այդ երկու հակադիր խմբերի միջև բարիկադներ է դրել` կանխելու հնարավոր որևէ բախում կամ անկարգություն:

Ermenihaber.am 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
17:30, 10 սեպ
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}