Տարածաշրջան06:46, 24 Ապրիլ 2014
Թուրքական լրատվամիջոցներն արձագանքել են ՀՀ նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձին

Թուրքական էլեկտրոնային լրատվամիջոցներն արձագանքել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի`
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հղած ուղերձին: Հրապարակված
նյութերում ընդգծված առանձնացվում են ՀՀ նախագահի ուղերձի հետևյալ մտքերը.
1. Անդրադարձ չեղավ Էրդողանի հղած ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձին:
2. Թուրքիան շարունակում է ժխտողականույունը:
3. Թուրքերը մեր թշնամին չեն:
4. Հիշեցում հայ-թուրքական արձանագրությունների մասին:
ՀՀ նախագահի ուղերձում տեղ գտած «Թուրքիայի հասարակությանը չենք դիտում որպես թշնամի» մտքը հատկապես շատ է շրջանառվում վերնագրերի տեսքով ու հետևյալ վերաձևակրեպմամբ` «Թուրքերը մեր թշնամին չեն»:
Մասնավորապես «Հյուրրիյեթ» պարբերականի էլ-կայքը նշում է, որ ՀՀ նախագահի ուղերձում երախտագիտություն է արտահայտվել Ցեղասպանության ժամանակ հայերին օգնության ձեռք մեկնած մարդասեր թուրքերին: «T24» լրատվականն էլ նկատել է տալիս, որ Թուրքիայի ժխտողականությունը Հայաստանի կողմից ընկալվում է ցեղասպանության` որպես հանցագործության շարունակություն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |