Հասարակական07:34, 24 Ապրիլ 2014
Արամ Ա. «Հայ ժողովուրդը բարոյախոսություն չի ակնկալում Թուրքիայից, այլ՝ ցեղասպանության ճանաչում և հատուցում»

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ն անդրադարձել է Թուրքիայի վարչապետ
Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը՝ ուղղված 1915թ.-ի դեպքերին: Այդ մասին
տեղեկանում ենք կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջից։
«Կարդացինք Ապրիլի 24-ի առիթով Թուրքիայի վարչապետի պատգամը՝ ուղղված հայությանը։
Պատմական դեպքերի նենգափոխումը չի կարող հաղթել պատմության անհերքելի ճշմարտությանը։
Այն, ինչ տեղի ունեցավ 1915-ին Թուրքիայում, պատերազմի հետևանքով տեղի ունեցած
դեպքեր չէին, պարո՛ն վարչապետ, այլ Ցեղասպանություն էր հայ ժողովրդի նկատմամբ՝
բառի իրավական և քաղաքական հասկացությամբ։ Ցեղասպանություն՝ կազմակերպված և
գործադրված նախահայրերի՛դ, Թալեաթ փաշաների և էնվերների կողմից։ Հետևաբար, հայ
ժողովուրդը ցավակցություն և բարոյախոսություն չի ակնկալում Թուրքիայից, այլ՝ Հայոց
ցեղասպանության ճանաչում և հատուցում»,- ասել է Արամ Ա. վեհափառը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության կապակցությամբ նախօրեին հանդես էր եկել հանրապետական Թուրքիայի պատմության մեջ աննախադեպ մի հայտարարությամբ, որով իր ցավակցությունն էր հղել Օսմանյան կայսրության տարածքում
սպանված հայերի ժառանգներին և զոհերի հոգիներին հանգստություն մաղթել։
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |