Հասարակական13:41, 23 Ապրիլ 2014
Ատոմ Էգոյան. «Ես հոգնել եմ Թուրքիայի կառավարության կատաղի ժխտողականությունից»

Օրեր առաջ
«Ermenihaber» լրատվականը տեղեկացրել էր
ապրիլի 24-ին
ընդառաջ Թուրքիայում հրապարակվող երկլեզու
(հայերեն և թուրքերեն) «Ակոս» շաբաթաթեթի նախագծի մասին: Այդ նախաձեռնության միջոցով
16 հայտնի սփյուռքահայ գործիչներ նամակով դիմել են թուրք ժողովրդին: Հայ հայտնիների թվում
են ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, ռեժիսոր Ատոմ Էգոյանը, գրող Նենսի Գրիգորյանը, դերասանուհի
Արսինե Խանջյանը և այլք:
Այժմ «Ակոսը» հրապարակել է այդ գործիչների նամակները,
որոնք առանձին-առանձին ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Ատոմ Էգոյան
Թուրքիոյ Ժողովուրդին
Ես յոգնած եմ իմ զայրոյթէս:
Միշտ հաւատացած էի, որ եթէ դուք հասկնայիք իմ գիտցածներս, ինծի պէս պիտի զգայիք: Պիտի մտածէիք, թէ ալ կը բաւէ, եւ թէ ժամանակն է յաղթահարելու անցեալը:
Բայց եւ այնպէս անկարելի է յաղթահարել:
Ես խոստում մը կատարած եմ – շատ մը հայերու նման – եւ այս ուխտը չեմ կրնար դրժել, քանի որ միշտ պիտի հալածէ զիս:
Ես այս ուխտը պահած եմ տեսնելով բնաջնջումը Քամպոտիոյ մէջ, նախկին Եուկոսլաւիոյ մէջ, Ռուանտայի մէջ... Շատ մը տեղերու մէջ, նոյնիսկ մեր ըսելէն ետք, որ պիտի սորվինք: Մենք երդուած էինք, որ Ցեղասպանութիւն նորէն պիտի չըլլար:
Նաեւ տեսած եմ ձեր քաղաքացիական հասարակութեան յանդգնօրէն ոտքի կանգնիլը եւ ճշմարտութիւնը ըսելը: Ականատեսն եմ, թէ ինչպէս Հրանդ Տինքը սպաննուեցաւ, քանի որ հսկեց այն կտակը, որ իւրաքանչիւր հայ պարտաւորութիւնը ունի պահպանելու:
Մենք երբեք պիտի չխաղաղինք առանց տեսակ մը ճանաչումի, այն հրէշային ոճիրին, որ կը շարունակէ գործել՝ ժխտումի եւ անտարբերութեան միջոցաւ:
Մենք մեզ նուիրած ենք այս հաւատարիմ հսկումին, սակայն ոճիրը կը շարունակէ մնալ բաց վէրք մը ճիշդ այն հողին վրայ, ուր ոճիրը գործուած էր:
Ես սպառած եմ ձեր կառավարութեան սաստիկ ժխտումէն, սպառած եմ յաղթահարել չկարենալէս: Բայց այլ ընտրանք չունիմ բացի այս սպառումը ընդունելէ, անոր փոխարէնին դիմաց:
Ամբողջ դար մը ձեր կառավարութիւնը այս ժխտումը պարտադրած է ձեզի: Երբեք գոյութիւն պիտի չունենան յանձնաժողովները «իրականութիւնը բացայայտնելու» համար, եւ մենք չենք հետաքրքրուած տեսնելու ձեր բաց արխիւները: Մենք իրականութիւնը գիտենք մեծ թիւով ականատեսներու շնորհիւ, մենք տեսած ենք ձեր պատերազմական մեղսակիցներուն արխիւները, լսած ենք իմաստուն խորհուրդը բոլոր աշխարհի ցեղասպանագէտներու եւ ողջակիզումի մասնագէտներու:
Այսօր ձեզմէ միայն կը խնդրեմ, որ ձեր վրան եղածը ընէք, հարցաքննէք ձեր կառավարութեան շարժառիթները, եւ ընդվզիք դիմագրաւելու համար այս կնճռոտ մարտահրաւէրը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |