Տարածաշրջան13:09, 22 Ապրիլ 2014
Քուրդ գործիչ. «Քանի դեռ ներողություն չենք խնդրել, ոչ ոք չի կարող խոսել 76մլն մարդու եղբայրության մասին»

Թուրքիայի քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, ելույթ ունենալով խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ, ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը:
Ըստ Դեմիրթաշի՝ 99 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը նման են ֆաշիստական Գերմանիայում իրականացված ցեղասպանությանը: Քուրդ քաղաքական գործիչն ընդգծել է, որ աշխարհում ճնշված ժողովուրդների նկատմամբ կատարված բռնությունները չպետք է անտեսվեն:
Դեմիրթաշը նշել
է որ, Թուրքիայի կառավարությունը պետք է առերեսվի տեղի ունեցածների հետ, սակայն ընդհակառակը
շարունակում է ոչ մուսուլմանների նկատմամբ խտրական վերաբերմունքը: «Եթե ներողություն չխնդրենք, ոչ ոք չի կարող խոսել
76 միլիոն մարդու եղբայրության մասին»,- ընդգծել է Դեմիրթաշը՝ ուշադրություն հրավիրելով
այն հանգամանքի վրա, որ վարչապետ Էրդողանը Թուրքիայում ապրող էթնիկ խմբերին թվարկելիս,
չի նշել ոչ մուսուլմաններին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |