Տարածաշրջան12:03, 21 Ապրիլ 2014
Թուրքիայի հաջորդ վարչապետի չորս թեկնածուներ

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP)
փոխնախագահ Մեհմեթ Ալի Շահինը հանդես է եկել հեռուստաեթերից և խոսել հաջորդ
վարչապետի հավանական թեկնածուների մասին:
Շահինն առաջին հերթին հերքել է իր թեկնածության հնարավորությունը, քանի որ նշում է, թե վարչապետի կամ կուսակցության նախագահի հաստիքը զբաղեցնելու ոչ մի ակնկալիք ու նպատակ չունի: Ըստ նրա, եթե ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջադրվի գալիք նախագահական ընտրություններում, ապա հաջողության կհասնի, իսկ Աբդուլլահ Գյուլն էլ, թերևս, զբաղեցնի վարչապետի աթոռը: Շահինը նաև նշել է, որ ներկայումս գործող վարչապետի չորս օգնականներն էլ կարող են վարչապետ լինել: Խոսքը վերաբերում է Բյուլենթ Արընչին, Ալի Բաբաջանին, Բեշիր Աթալային և Էմրուլլահ Իշլերին:
Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական 12-րդ ընտրություններն անցկացվելու են 2014-ի օգոստոսի 10-ին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |