Տարածաշրջան10:31, 21 Ապրիլ 2014
Ապրիլի 24-ին Վանում տեղի կունենա հակահայկական գիտաժողով

Թուրքիայի պատմագիտական ընկերությունը ժամանակին հայաբնակ Վան քաղաքում գիտաժողով կանցկացնի ՝ ի պատասխան Հայոց ցեղասպանության միջոցառումներին: «Հայերը 1-ին համաշխարհային պատերազմում» խորագրով գիտաժողովում գիտնականները կներկայացնեն Հայկական հարցի վերաբերյալ տարբեր մոտեցումներ: Այս մասին հայտնում է թուրքական «Աքշամ» պարբերականը՝ հավելելով, որ գիտաժողովը կսկսվի ապրիլի 24-ին: Երկօրյա գիտաժողովի բացմանը ելույթ կունենան Աթաթուրքի համալսարանի պրոֆեսոր Իբրահիմ Էրթեմ Աթնուրը, թուրքական պատմագիտական ընկերության նախագահ պրոֆեսոր Մեհմեթ Մեթին Հյուլագուն, Աթաթուրքի անվան մշակույթի, լեզվագիտական և պատմագիտական ընկերության նախագահ պրոֆեսոր Դերյա Օրսը:
Կներկայացվեն զեկույցներ 1-ին համաշխարհայինի ժամանակ կովկասյան ճակատում
հայկական զինված ջոկատների, Վանում հայերի կողմից իրականացված այսպես կոչված ջարդրերի մասին, կներկայացվեն մուսուլման կանանց վկայությունները: Ինչպես նաև կլինեն զեկույցներ, որոնք կներկայացնեն պատերազմի տարիներին արտաքսված հայերի ունեցվածքի հարցում Օսմանյան կառավարության կանոնակարգումները:
Գիտաժողովի թեմաներն
են.
1-ին համաշխարհային պատերազմում
Բիթլիսի ճակատում ռուս-հայկական դաշինքի դեմ մահմեդական բնակչության դիմադրությունը:
Մարի Քերոլայն Հոլմսի «Ուրֆայում
հայկական որբանոցը» վերնագրով ստողծագործության մեջ Ուրֆայի շրջափակման տարիները և հայ որբերը:
Հայերի արտաքսման և ունեցվածքի
առգրավմանը նախորդող Զեյթունը դեպքերը՝ ըստ բողոքական եկեղեցու Զեյթունի քահանա Տիգրան
Անդրեասյանի:
1-ին համաշխարհային պատերազմի
տարիներին հայ ֆիդայինների «ահաբեկչական» գործողությունները
հայկական աղբյուրներում:
Հայկական հարցի լուծումը՝ առաջարկված
«Միություն և առաջադիմություն» կուսակցության կառավարության
պաշտոնաթերթը համարվող Թանին պարբերականի կողմից:
1-ին համաշխարհային պատեազմի
ընթացքում Ռուսաստանի հայկական քաղաքականությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |