• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 18:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական10:45, 18 Ապրիլ 2014

Սփյուռքահայ հայտնի գործիչները նամակ են հղել թուրք ժողովրդին

Սփյուռքահայ հայտնի գործիչները  նամակ են հղել թուրք ժողովրդին

16  հայտնի սփյուռքահայ նամակ են հղել թուրք ժողովրդին: Թուրքիայում հրապարակվող երկլեզու «Ակոս» շաբաթաթերթը նշում է, որ Հայոց ցեղասպանության ճշմարտություններից մեկն էլ այն է, որ փրկվածները ցրվել են աշխարհով մեկ: Եվ այժմ Ակոսը «Եթե Թուրքիայի ժողովրդին նամակով դիմեք, ի՞նչ կցանկանաք ասել» հարցով  դիմել է այդ փրկվածների թոռներին, ում արմատները Մարաշից են, Ադըյամանաից, Արաբկիրից, Դերսիմից, Վանից, Դիրաբեքիրից, Մերսինից, Էրզրումից, Թոքաթից, Ուրֆայից, սակայն ապրում են Տորոնտոյում, Ստոկհոլմում, Լոս Անջելեսում, Բեյրութում, Մարսելում, Նյու Յորքում, Փարիս, Բուենոս Այրեսում, Քուվեյթում, Հալեպում:

Հայտնի ռոք երաժիշտ, ամերիկյան «System of a Down» ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը նամակում շնորհակալություն է հայտնել, Թուրքիայում բոլոր այն հրաշալի մարդկանց, ովքեր իր հետ կիսվել են իրենց պատմություններով և հույս են ներշնչել, որ իրենց շնորհիվ կարելի է համաձայնության գալ  ճշմարտության և արդարության շուրջ: Իսկ թուրք ժողովրդին ցանկացել է, որ իսկապես կարողանան իրենք իրենց վերագտնեն:

Ծնունդով Կահիրեից հայտնի կանադացի ռեժիսոր Ատոմ Էգոյանը նշել է, որ հոգնել է թուրքական իշխանությունների ատելությամբ լեցուն ժխտողականությունից, հոգնել է կյանքը շարունակելու անհնարինությունից:  Սակայն, երբ դրա դիմաց այլընտրանք է տեսնում, այլ հնար չի մնում, քան ընդունել այց հոգսը:

Ամերիկաբնակ Նենսի Գրիգորյան, ով հեղինակել է Հայող ցեղասպանությունից փրկված կնոջ մասին պատմող «Զաբել» վեպը, թուրքերին ուղղված իր նամակում նշում է, որ ներողության խոսքեր չի ուզում լսել:
«Ներողություն չեմ ուզում: Միայն այս հարցի պատասխանն եմ ուզում. Ի՞նչ նպատակի է ծառայում այն, որ շարունակում եք հայերին զրկել հարգանքից, հավասարության իրավունքից և արդարությունից», - գրված է Գրիգորյանի նամակում:

«Ակոսը» նշում է, որ բոլոր նամակները կտպագրվեն այս շաբաթվա համարում:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
17:30, 10 սեպ
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}