Տարածաշրջան08:07, 18 Ապրիլ 2014
Բինգյոլի հայկական գերեզմանոցի տեղում թուրքերը ջրամբար են կառուցում (լուսանկարներ)

«Ermenihaber» լրատվականի ընթերցողներից Սեդաթ Բիրոլը կայքի խմբագրությանը հայտնել է, որ Թուրքիայի Բինգյոլ նահանգի (Բյուրակն) Յայլադերե գավառում հայկական գերեզմանոցում հորատումներ են կատարվում: Բիրոլը նաև փաստն արձանագրող
լուսանկարներ է ուղարկել:
Հորատման աշխատանքներն իրականացվում են զինվորականների կողմից, պատճառաբանությունն այն է, թե ջրամբար է կառուցվում: Այժմ մարդկանց աճյունների ոսկորները դուրս են եկել հողի մակերես: Բիրոլը նշել է, որ իրենք ակնկալում են հնէաբանների միջնորդությունը: Հարկ է, որ նրանք դատապարտեն կատարվածը և կոչ անեն դադարեցնել
այդ աշխատանքները:
«Ermenihaber»-ի հարցին՝ արդյո՞ք դիմել են որևէ պատկան կառույցի, Բիրոլը պատասխանել է, որ խնդրի մասին տեղեկացվել է Բինգյոլի պատգամավոր Իդրիս Բալուքեին: Վերջինս հայտնել է, որ կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |