• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Սեպտեմբեր, 2025
Չորեքշաբթի 16:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական14:47, 18 Ապրիլ 2014

Դինքի համակիրները կրկին արդարություն են պահանջում

Դինքի համակիրները կրկին արդարություն են պահանջում

«Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության ավարտից, այնուհետև վերաքննիչի որոշմամբ կրկին սկսված դատական գործով 5-րդ նիստից առաջ Հրանտի ընկերներ անվանվող խումբը Ստամբուլի արդարադատության պալատի շենքի առջև բողոքի ցույց է նախաձեռնել:

Թուրքական «Գերչեք գյունդեմ» լրատվական կայքի հաղորդմամբ՝ խմբի անդամները «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք», «Այս դատավարությունը չի ավարտվի, մինչև մենք չասենք՝ ավարտվել է», «Հակառակ ֆաշիզմին, դու իմ եղբայրն ես, Հրա՛նտ» կոչերն են արել, ձեռքներում ունեցել են «Հրանտի համար, արդարության համար»,«Վե՛րջ դրեք բեմադրությանը, դատեք իրական մեղավորներին» բովանդակությամբ պաստառներ: 

Խմբի անունից մամուլի ներկայացուցիչներին մեկնաբանություններ է տվել լրագրող, հոդվածագիր Ջունեյթ Ջեբենոյանը, ով ասել է հետևյալը. «Պետության ներսում հաշվեհարդարի առաջին ռաունդն ավարտվեց: Պետք էր մի սպանություն կատարվեր, մի հայ պետք է սպանվեր:Պետության ներսում բոլորը գիտեին կատարվելիք այս սպանության մասին: Նրանք մի բան ևս գիտեին՝ սպանության վերաբերյալ տեղեկությունները չպետք է դուրս սպրդեին: Այդպես էլ եղավ: Ինչպես, որ ենթադրում էինք պետությունն ինքն իրեն պաշտպանեց, ոչ մի լուրի պատառիկ անգամ դուրս չսպրդեց»:

Ջեբենոյանը ասել է նաև, որ որոշ քաղաքական ուժերի կողմից Հրանտ Դինքի սպանությունն օգտագործվում է այլ քաղաքական ուժից միավորներ կորզելու համար, ինչ շատ ամոթալի է:

Ջեբենոյանի խոսքերով Հրանտի սպանության համար ուղի հարթած անձիք, ընգրկվելով ԱԶԿ (Արդարություն և զարգացում կուսակցություն) շարքերը, սկսում են տեղ զբաղեցնել պետության մեջ: Ու իրենք ևս մեկ անգամ են հասկանում, թե ինչու Դինքի սպանության պատճառը չի բացահայտվում, թե ինչու են 1915 թվականի դեպքերը մինչև այժմ ժխտվում: Վերջինիս խոսքերով այս դատավարությունը չի ավարտվի այնքան ժամանակ, մինչև իրենք չասեն, որ ավարտվել է:

Մեկնաբանություններից հետո խումբը դատական նիստին մասնակվելու համար դատարանի շենք է մտել:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալիայում Թուրքիայի երկու զինված քաղաքացի է ձերբակալվել
11:35, 05 սեպ
Իտալիայում Թուրքիայի երկու զինված քաղաքացի է ձերբակալվել

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Թուրքիայում հանցագործության մակարդակը 10 տարում աճել է 108%-ով
14:13, 04 սեպ
Թուրքիայում հանցագործության մակարդակը 10 տարում աճել է 108%-ով

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ
Կ.Պոլսո հայոց պատրիարքը հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին
Թուրքիայում կրոնական գործերի վարչությանը հատկացվում է ավելի շատ բյուջե, քան օրինակ ԱԳՆ-ին

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին
Էրդողանը թիրախավորել է ընդդիմադիր քեմալականներին

Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}