Մշակութային08:20, 17 Ապրիլ 2014
Թուրքական ծագումով գերմանացի ռեժիսորը հրաժարվել է իր ֆիլմը ներկայացնել Կաննի փառատոնում

Թուրքական ծագումով
գերմանացի ռեժիսոր, դերասան,
սցենարիստ Ֆաթիհ Աքընը հրաժարվել իր վերջին «Սպի» (The Cut) ֆիլմը Կաննի միջազգային կինոփառատոնի մրցութային
ծրագրում ներկայացնել:
Թուրքական
«Յենիբուրսա» լրատվական կայքը հայտնում է, որ
ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության
մասին:
Նշվում է, որ
գերմանացի ռեժիսորը փառատոնին մասնակցելու դիմումը չեղյալ հայտարարելու որոշման
մասին մանրամասներ չի հաղորդել, միայն նշել է, որ այն պայմանավորված է անձնական
պատճառներով:
Նախկինում Աքընը
Կաննում «Դրախտի ծայրին» ֆիլմի համար արժանացել էր լավագույն սցենար մրցանակին:
Հիշեցնենք, որ
Աքընը «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում այցելել էր Հայաստան:
Նա կարծիք էր
հայտնել, որ հայ-թուրքական հակամարտությունը հիմնված է վախի վրա: «Խնդիրը այն է,
որ պետք է հաղթահարել այդ վախը` որոշ ճշմարտությունների դեմքին նայելու վախը:
Կինոն, գրականությունը, երաժշտությունն ունեն այդ ուժը, կարող են նպաստել վախը
հաղթահարելուն, այսինքն` վերցնեն հեռուստադիտողի ձեռքն ու տանեն ճշմարտության մութ
սենյակով: Պետք է ձերբազատվել այդ վախից: Համոզված եմ, որ կգա ժամանակը, որ մենք
կհաղթահարենք, ու մեր խնդիրները կլուծվեն»,- ընդգծել էր գերմանացի ռեժիսորը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիլմը լինելու է Թուրքիայի և Հայաստանի միջև առաջին համատեղ լիամետրաժ ֆիլմարտադրանքը:

Արա գյուլերի մրցաշարում առաջին տեղը գրավել է Ստամբուլում գործող հայկական «Կենտրոնական» ավագ դպրոցի սան Մարինա Աբդը:

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հոդվածում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ցամաքով իրար կապող միջանցքի թեման կրկին օրակարգում է։
Ֆաթիհ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելին պիտի պատասխանել իրեն հասկանալի լեզվով։
«Leonardo» ընկերությունը հայտնի է Իսրայելի համար զենք և ռազմական տեխնոլոգիաների մատակարարմամբ։
«Kharabakh Records» տելեգրամյան ալիքը գրել է. «Թուրքիայի մամուլից նման բան չէինք սպասում»։
Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, այդ թվում՝ միջնորդություն։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |