Տարածաշրջան09:05, 16 Ապրիլ 2014
Թուրքական բանակում հայ ու ալևի սպաներին համարակալում են

Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանտարության ենթակայության տակ գտնվող
Գյոլջուքի գլխավոր ռազմաբազայի 4 սպա
հաշվառել են բազմաթիվ սպաների ու ենթասպաների՝
հիմք ընդունելով նրանց դավանաբանական տարբերությունները,
ընթերցած թերթերը, մասնակցած միջոցառումները: Այս մասին հայտնի է դարձել այն բանից
հետո, որ ինֆորմացիայի արտահոսք է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը ձեռք բերված ցուցակում նշված են համարակալված զինծառայողների զինվորական աստիճանը, անուն և ազգանունը և բնութագրական մի շարք հատկանիշներ: Հատկապես աչքի են զարնում այնպիսի տարբերակումներ, ինչպիսիքն են օրինակ բաժանումը` ըստ էթնիկ պատկանելիության (ալևի, հայ) կամ դավանաբանական հատկանիշների (այցելություն ալևիների սրբատեղի կամ մասնակցություն բեկթաշիների միջոցառումների): Թերթն օրինակներ է բերում այդ բացահայտված ցուցակից: Այսպես` «Ավագ սերժանտ Ս.Յ.-ն ալևի է, մասնակցել է բեկթաշիների միջոցառումներին, նրան կարելի շահագործել՝ հաշվի առնելով նրա ֆինանսական վիճակը: Իսկ ավագ սերժանտ Է. Թ.-ն հայ է, խորհուրդ է տրվում նրան նախ դաստիարակել և ապա նոր օգտագործել:
Նշվում է, որ խնդրով արդեն զբաղվում է Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբը, իսկ հատուկ հաշվառման ենթարկված վերոնշյալ անձինք դիմել են ռազմական և քաղաքացիական ատյաներ` բացահայտելու իրենց նկատմամբ կատարված անօրինականությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |