Իրավական07:38, 11 Ապրիլ 2014
ԱՄՆ սենատի հանձնաժողովն ընդունել է հայկական բանաձևը. Դավութօղլուն զանգահարել է պետքարտուղարին

ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների
հանձնաժողով 12 կողմ և 5 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է Հայոց
ցեղասպանության մասին բանաձևը:
Բանաձևին դեմ է արտահայտվել սենատոր Բոբ Քորքերը: Նա հայտնել էր, որ քվեարկելու է ԱՄՆ ազգային շահերին համապատասխան և կոմիտեի
անդամներին կոչ էր արել նույն կերպ վարվել:
Բանաձևի հեղինակ և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը նշել է, որ Հայոց
ցեղասպանությունը անհերքելի ճշմարտություն է և նմնանեցրել է Ռուանդայի և հրեաների
ցեղասպանությանը: Մենենդեսը հիշեցրել է, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբաման
անցյալում նույնպես ընդունել է Հայոց ցեղասպանությունը:
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է
հայտնել արտաքին գործերի կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենեդեսին: «Մենք երախտապարտ ենք
նախագահ Մենենդեսին և ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել սենատորներից
յուրաքանչյուրին, որոնք իրենց ձայնը տվեցին ի պաշտպանություն մարդու
իրավունքների»,-ասել է ANCA տնօրեն Արամ Համբարյանը:
Թուրքական
«Յենիշաֆաքը» հայտնում է , որ Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազույց է ունեցել
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: Դավութօղլուն իր մտահոգությունն է հայտնել Սենատի արտաքին հարաբերությունների
հանձնաժողովում Հայոց
ցեղասպանության մասին բանաձևի ընդունման առնչությամբ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Թուրքիայի նախագահ. «Մենք կատեգորիկ թույլ չենք տա, որ խաթարվեն մեր փողոցները»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |