Հասարակական10:50, 10 Ապրիլ 2014
Քեսաբում լսվում են մարդասպանների քրքիջները, «Ալլահ աքբար»-ները. պատմում են Թուրքիա գաղթած սիրիահայերը

Թուրքիայի «Մարդու իրավունքների միություն»-ը (ՄԻՄ) Քեսաբում և շրջակա գյուղերում տեղի ունեցած ողբերգական դեպքերի մասին զեկույց է պատրաստել: Զեկույցում տեղ են գտել Թուրքիային սահմանամերձ սիրիական բնակավայրերից Թուրքիա ներգաղթած ականատես հայերի վկայությունները: ՄԻՄ-ի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ներգաղթյալ սիրիահայերի հետ և նրանցից տեղեկացել կատարված դեպքերի որոշակի մանրամասների մասին:
Այս մասին հայտնող թուրքական «Օդա TV» լրատվական կայքը նշում է, որ սիրիահայերի պատմածները զարհուրելի են և խիստ մտահոգիչ: Նրանցից մեկը չի ցանկացել, որ իր անունը նշվի զեկույցում, բայց հանգամանորեն պատմել է ողջ եղելությունը:
Տարեց հայ
- Մարտի 21-22-ին մեր գառներին էի արածեցնում սարերում` բանից անտեղյակ: Եկա տուն, տեսա դռները բաց են, իսկ տանեցիները չկան: Ձայն տվեցի, բղավեցի: Մոտեցան ինչ-որ մորուքավոր մարդիկ: Ինձ հետ թուրքերեն և արաբերեն էին խոսում: Հորդորեցին չվախենալ: Ասացին, որ նրանց ապահով վայր են տեղափոխել: Իսկ ինձ ասացին` դու այստեղ մնա: Ուտելու բան բերեցին: Ես և մնացած մյուս ծեր մարդիկս զենքի ձայներից վախենում էինք ու չէինք կարողանում քնել: Գիշերը մորուքավոր այդ մարդիկ եկան ու մեզ տարան մարդաշատ մի տեղ: Մեզ մեր տներից բռնությամբ հանած այդ մորուքավոր հրոսակները թալանեցին մեր տները: Նրանք հագնված էին չեչենի, դաղստանցու, լիբիացու, սուդանցու պես: Խոսում էին արաբերեն, թուրքերեն և անգլերեն: Մեզ հետ վատ չէին վարվում, իսկ ահա ալևիների պարագայում այդպես չէին: Նրանց մորթել, սպանել էին:
Անահիտ Ահոլանյան
- Հորեղբորս հետ մենք 6 ամիս ապրեցինք Հալեպում: Ընդդիմադիրները հարձակվում էին մեր տան վրա: Ստիպված եղանք ձմռանը տեղափոխել Քեսաբ: Բայց այստեղ էլ մեզ հանգիստ չտվեցին: Նրանց խնդրում էինք, ասում էինք` սպանեք մեզ, բայց մի տեղահանեք: Պատասխանում էին` ձեզ չենք սպանի, կտանենք Լաթաքիա:
Մենք ուզում ենք վերադառնալ մեր տները, մեր լեռները: Մեր երեխաների,
բարեկամենրի հետ մեր հողերում հավաքվել: Եթե մեռնելու ենք այնտեղ մեռնենք:
Թուրքիայի միակ հայկական գյուղի` Վաքըֆլըի համայնքապետ Ջեմ Չափարը տեղեկացրել է, որ Սիրիայից ներգաղթել է 21 հայ, որոնք բոլորն էլ տարեց մարդիկ են:
«Այս պահին Քեսաբից արյան ու վառոդի հոտ է գալիս: Մարդկանց դիակներ կան, վայրենություն կա: Լսվում են մարդասպանների քրքիջները, «Ալլահ Աքբար» վանկարկումները: Այս պատերազմի և կոտորածի հեղինակները Թուրքիայի սահմանից են զենքերով, տանկերով և հրթիռներով մտել Քեսաբ` թուրք սահմանապահների աչքի առաջ»,- նշված է ՄԻՄ-ի զեկույցում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |