• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 19:09
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:51, 09 Ապրիլ 2014

Քեսաբահայերին օգնելու նպատակով Թուրքիայի Սբ.Աստվածածին հայկական եկեղեցին հաշիվ է բացել Թուրքական բանկում

Քեսաբահայերին օգնելու նպատակով Թուրքիայի Սբ.Աստվածածին հայկական եկեղեցին հաշիվ է բացել Թուրքական բանկում

Թուրքիայում գործունեություն ծավալող «Նոր զարթոնք» հայկական նախաձեռնության կայքում հրապարակվել է Թուրքիայի միակ հայկական գյուղի՝ Վաքըֆլըի ներկայացուցիչների անունից արված հայտարարությունը, որում կոչ է արվում օգնել այնտեղ ապաստանած քեսաբահայերին:

Հայտարարության մեջ նշվում է, որ Քեսաբահայերի՝ Վաքըֆլըում հաստատվելու մասին լուրերից հետո իրենց շատերն են զանգահրում և հարցնում, թե ինչպես կարող են օգտակար լինել: տեղեկացվում է, որ Վաքըֆլը տեղափոխված քեսաբցիների խնդիրները տարաբնույթ են, սակայն առայժմ կարողանում են տեղում լուծել դրանք:

Նշվում է նաև, որ խոսակցություններ կան, ըստ որոնց, մոտ ժամանակներս հայաբնակ գյուղ կարող են տեղափոխվել ևս մի խումբ քեսաբցիներ, ինչն արդեն հավելյալ օգնություն կպահանջի: Բոլոր օգնություն առաջարկողներին կոչ է արվում դրամական օգնություն ցուցաբերել: Հայտարարության հեղինակները նշում են, որ Քեսաբից տեղահանված հյուրերի առօրյա ծախսերը շատ մեծ չեն, սակայն որոշ մարդկանց հատուկ կարիքների համար գումար է հարկավոր: Որպես օրինակ ասվում է. « Մեծ խմբից առաջ գյուղ բերված երկու տարեց քույրերը Բեյրութում ազգականներ ունեն և ցանկանում են մեկնել։ Այդ երկու հյուրերն իրենց ազգականների մոտ կարող են հասնել ինքնաթիռով: Դրա համար անհրաժեշտ է նրանց այստեղից (Հաթայի նահանգ) ուղարկել Ստամբուլ, այնտեղից՝ նոր Բեյրութ: Այս ծախսերը հոգալու համար դիմել ենք տեղական իշխանություններին, սակայն չենք կարող ասել, թե երբ կկատարվեն հատկացումներ:

Ցանկացողները կարող են ֆինանսական օգնություն տրամադրել հետևյալ հաշվեհամարների միջոցով.

Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու հիմնադրամ
Գյուղատնտեսական բանկ (Ziraat Bankası) - Սամանդաղի մասնաճյուղ
Հաշվեհամար No: 33222327-5001
Iban: TR83 0001 0004 4633 22232750 01

Մեր կարծիքով զոհաբերված գումարի չափը ընդհանրապես կարևոր չէ: Մեզ համար կարևորը համերաշխության զգացումն ու ոգին է». նշվում է հայտարարության մեջ:

Ermenihaber.am

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
17:30, 10 սեպ
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}