Տարածաշրջան07:34, 09 Ապրիլ 2014
Ապրիլին Թուրքիայի կմեկնեն Twitter-ի ներկայացուցիչները և կքննարկեն գրասենյակ բացելու հեռանկարները

Թուրքիայի կապի, տրանսպորտի և ծովագնացության նախարար Լյութֆի Էլվանը հանդիպում
է ունեցել լրագրողների հետ և անդրադարձել սոցկայքերի արգելափակման հարցերին:
Նախարարը, անդրադառնալով Թուրքիայի իրավաբանների ասոցիացիայի նախագահ Մեթին
Ֆեյզիօղլուի` Սահմանադրական դատարան ներկայացրած հայցին, նշել է, որ մոտ մեկ ամիս
պահանջող դատաիրավական գործընթաց է դա: Ֆեյզիօղլուն դիմել է Թուրքիայի
Սահմանադրական դատարանը` YouTube վիդեկայքի արգելափակումը չեղյալ հայտարարելու
պահանջով:
Ըստ թուրքական «Անադոլու» լրավական գործակալության` լրագրողները նախարարին հարցրել են, որ Twitter-ը և YouTube-ը ներկայացուցիչներ
ունեն Թուրքիայում, իսկ գրասենյակ բացելու համար նախարարության միջոցո՞վ պետք է
անեն: Լյուֆթի Էլվանն ի պատասխան ասել է, որ ապրիլի կեսերին Թուրքիա են ժամանելու Twitter-ի
ներկայացուցիչները, հանդիպումներ են ունենալու Կապի և հեռահաղորդակցության
վարչությունում: Քննարկվել են Թուրքիայում Twitter-ի գրասենյակ բացելու
հեռանկարները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |