Տարածաշրջան09:23, 07 Ապրիլ 2014
Հետընտրական բախումներ Թուրքիայի քրդաբնակ շրջաններում

Հետընտրական կրքերն ու լարվածությունը դեռ տեղ-տեղ շարունակվում են հարևան
Թուրքիայում: Հարավ-արևելյան Շըրնաքի նահանգի Ջիզրե շրջանի մի շարք քրդաբնակ բնակավայրերում
զանգվածային անկարգություններ ու բողոքի ակցիաներ են տեղի ունեցել:
Թուրքական «Դողան» լրատվական գործակալության տեղեկացմամբ` Ջիզրեում նախօրեի երեկոյան քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) նախաձեռնությամբ կազմակերպվել է ընտրության արդյունքների դեմ բողոքի հանրահավաք: Ցուցարարները գող են անվանել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ) և կառավարությանը:
Նրանք մամուլի համար հայտարարություն են արել, ապա նստացույց արել: Այնուհետև փորձել են փակել Նուսայբին փողոցի երթևեկությունը, ինչի համար էլ միջամտել են ոստիկանները: Տեղի է ունեցել բախում: Մինչև ուշ գիշեր ցուցարարների ու ոստիկանների զանգվածային ընդհարումները շարունակվել են: Ուժայինները ցուցարարների դեմ կիրառել են ջրցան մեքենաներ և գազային նռնակներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |