Տարածաշրջան08:44, 07 Ապրիլ 2014
Թուրքերը հաղորդում են, որ ևս 18 քեսաբահայ ներգաղթյալ է անցել Թուրքիա (տեսանյութ)

Թուրքական լրատվամիջոցներում շարունակաբար տեղեկություններ են տարածվում այն մասին, որ սահմանամերձ սիրիական Քեսաբ գյուղաքաղաքի հայ բնակիչները իրենց կամքով տեղափոխվում են Թուրքիա:
Նախ տեղեկացվել էր, որ երկու տարեց հայ կին է Քեսաբ ներխուժած ընդդիմադիր ուժերի կողմից հանձնվել թուրք սահմանապահներին, վերջիններս էլ նրանց տեղափոխել են Թուրքիայի միակ հայկական Վաքըֆլը գյուղի իրենց ազգականների մոտ: Այժմ էլ հաղորդվում է այն մասին, որ 18 քեսաբահայեր իսլամիստ գրոհայինների կողմից հանձնվել են թուրք սահմանապահներին: Նրանցի 7-ը կին է, 11-ը տղամարդ:
Թուրքական «Յենի շաֆաք» պարբերականը տեղեկացնում է, որ իբր քեսաբահայ ներգաղթյալներին Թուրքիայում լավ են ընդունել, բուժզննում իրականացրել և հյուրասիրություն կազմակերպել:
Հիշեցնենք, որ Թուրքիայի սահմանից Սիրիա անարգել ներխուժած իսլամիստ
ծայրահեղականները զինված հարձակում են իրականացրել Քեսաբ բնակավայրի վրա, ինչի
հետևանքով դարավոր հայկական գյուղաքաղաքը գրեթե լիովին հայաթափվել է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |