Տարածաշրջան16:00, 03 Ապրիլ 2014
Ռուսաստանի զգուշացումը Թուրքիային. խախտվում է Մոնտրոյի պայմանագիրը

Ռուսաստանի
արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիան, խախտում է Բոսֆորի նեղուցով ոչ սևծովյան առափնյա երկրների ռազմանավերի անցման կարգը և Սև ծովում գտնվելու ժամկետները, որոնք նախատեսված են Մոնտրոյի պայմանագրով:
Ղազախստանի արտգործանախար Երլան Իդրիսովի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Լավրովը խոսել է այն մասին, որ ամերիկյան «USS Truxtun» ռազմանավը մարտի 7-ին անցնելով Բոսֆորի նեղուցը մուտք է գործել Սև ծով, սակայն մեկ շաբաթը լրանալուց
հետո ռազմանավի Սև ծովում մնալու ժամկետը
երկարաձգվել է մինչև մարտի 21-ը:
Ռուս նախարարը հիշեցրել է, որ Մոնտրոյի պայմանագրի համաձայն առափնյա պետություն չհանդիսացող ԱՄՆ-ի ռազմանավը Սև ծովում պետք է մնար մեկ շաբաթից ոչ ավել:
Ըստ թուրքական «Ռադիկալի» նման խնդիր առաջացել է նաև
ռուս-վրացական 5-օրյա պատերազմի ժամանակ, երբ ԱՄՆ-ի ռազմանավերը մուտք էին գործել Սև
ծով: 2008-ին էլ Լավրովը նամակով դիմել էր Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար
Ալի Բաբաջանին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |