Տարածաշրջան14:03, 03 Ապրիլ 2014
Թուրքիան փորձում է նմանվել ժողովրդավարական պետության, բայց գարշահոտություն ունի

Թուրքիան այն երկրներից է, որը փորձում է նմանվել ժողովրդավարական պետության,
բայց գարշահոտություն ունի: Նման տեսակետով է հանդես եկել «Times» պարբերականի
հոդվածագիր Դեյվիդ Արոնովիչը: Վերջինս, բացելով փակագծերը, պարզաբանում է, թե ինչ
է նշանակում «գարշահոտություն արձակող պետություն» հասկացությունը:
«Այդպիսին են համարվում այն երկրները, որտեղ քվեարկելու իրավունք է տրվում, բայց ընդդիմադիրների հետ դաժանաբար են վարվում և բոլոր խնդիրների մեջ մեղադրում են օտար ուժերին»,- ըստ թուրքական «Հյուրրիեթ» պարբերականի` գրում է Արոնովիչը:
Որպես օրինակ` հոդվածի հեղինակը մատնանշում է Ռուսաստանի Դաշնությանը (ՌԴ) և Իրանի Իսլամական Հանրապետությանը (ԻԻՀ): Ըստ նրա` նշյալ կեղծ ժողովրդավարական երկրների շարքերը համալրելու ճանապարհին է նաև Թուրքիան: Հոդվածագիրը հիշեցնում է, որ իշխանության գալու առաջին տարիներին Թուրքիայի ներկայիս իշխանությունները իրենց կատարած քայլերով իսկապես հայտնվել էին լիբերալ-ժողովրդավարական ճանապարհին: Բայց վերջին 2 տարվա ընթացքում հակառակ ուղղություն են բռնել. սկսել են սահմանափակել խոսքի ազատությունը, պատերազմ են հայտարարել սոցմեդիային և այլն:
«Կեղծ դեմոկրատները փորում են սեփական գերեզմանները»,- Մարքսի խոսքերով եզրափակում է հոդվածի հեղինակը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |