Հասարակական14:54, 03 Ապրիլ 2014
Թուրքիայում հանվել է «Twitter»-ի արգելքը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) գլխավոր քարտուղար Հալուք Իփեքը հայտարարել է,
որ կառավարության հեռահաղորդակցության և
կապի վարչության կողմից արգելափակված «Twitter» սոցիալական կայքի հասանելությունը
մի քանի ժամից կվերականգնվի: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում է
կայացրել դադարեցնել « Twitter»-ի արգելափակումը:
Դատարանը
Twitter-ի արգելափակումը գնահատել է որպես խոսքի ազատություն իրավունքի խախտում:
«Twitter»-ի արգելքը հանելու հայցը դատարան ներակայացնողներից մեկը` Ստամբուլի Բիլգի համալսարանի իրավաբանության ֆակուլտետի պրոֆեսոր Յաման Աքդենիզը ասել է, որ սահամանադրական դատարանի որոշումը խոսքի ազատության իրավունքի պաշտպանության տեսակետից պատմական նշանակություն ունի:
Հիշեցնենք, որ մարտի 21ին Թուրքիայում արգելափակվել էր «Twitter» սոցիալական կայքը, այն բանից հետո, երբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Բուրսա քաղաքում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել էր. «Թվիթեր-մվիթեր, այդ ամենը արմատախիլ ենք անելու»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |