Տարածաշրջան12:23, 03 Ապրիլ 2014
Թուրք հոդվածագիր. «Ադրբեջանցիները կռվում են Սիրիայի ահաբեկիչների շարքերում»

«Ո՞ւմ մտքով կանցներ, որ ադրբեջանցի երիտասարդներն Ալ Քաիդային կից «Իրաքի և Շամի
իսլամական պետություն» խմբավորման շարքերում կպատերազմեին Թուրքիայի և Ռոժավայի (Սիրիայի
հյուսիս) քրդերի, ինչպես նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմի դեմ: Այս
հարցադրումով է հանդես եկել «TimeTurk» լրատվական կայքի սյունակագիր Օմուր
Չելիքդոնմեզը: Վերջինս նշում է, որ անցած 2 ամսվա ընթացքում Ադրբեջանից ավելի քան 3
հազար գրոհային է մեկնել Սիրիա` աջակցելու իսլամի վահաբիական ուղղության
հետևորդներ հանդիսացող տեռորիստներին:
Թուրք հոդվածագիրը մատնանշել է ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած գյուլենական շարժման դերակատարությունը ադրբեջանցի երիտասարդներին Թուրքիայի Հաթայ նահանգում կենտորնացնելու մարզելու և այնուհետև Սիրիա թեժ կետեր ուղարկելու գործում:
Անդրադառնալով Սիրիայի հայաբնակ Քեսաբ գյուղաքաղաքի ու շրջակա գյուղերի վրա իսլամիստ ծայրահեղականների իրականացրած զինված հարձակման թեմային` հեղինակը հավանական է համարում Լեռնային Ղարաբաղում պարտության հետ կապված վրեժի գործոնն է խթանում ադրբեջանցիների ոգևորությունը սիրիահայերի դեմ ռազմական գործողություններում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |