• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 21:16
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:35, 03 Ապրիլ 2014

Աբդուլլահ Գյուլը չի բացառել, որ հետագայում կարող է պաշտոնավարել որպես վարչապետ

Աբդուլլահ Գյուլը չի բացառել, որ հետագայում կարող է պաշտոնավարել որպես վարչապետ

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնական այցով Քուվեյթում գտնվելու ժամանակ հանդիպում է ունեցել լրագրողների հետ և պատասխանել նրանց հարցերին: Ի թիվս այլ հարցերի` Գյուլը խոսել է նաև առաջիկա նախագահական ընտրությունների ու տրամադրությունների մասին:

Ինչպես հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը, Թուրքիայի նախագահը նշել է, որ արդեն եկել է ժամանակը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկելու իրենց անելիքները 2014-ի օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններում:  Չբացառելով այն, որ ինքը կարող է պաշտոնավարել որպես վարչապետ` Գյուլը վստահեցրել է, որ ինքն ու Էրդողանը միմյանց հաստատ անակնկալի չեն բերելու ոչ մի գործողությամբ:

«Իսկ թե երբ պարզ կլինի ամեն բան, ապա կասեմ, որ դա կլինի ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին: Նախքան նախագահական ընտրությունները Էրդողանի հետ մենք կքննարկենք և կորոշենք` ինչ անել, ինչպես անել: Ամեն դեպքում մայիսի կեսերին ամեն բան հստակեցված կլինի»,- նշել է Աբդուլլահ Գյուլը:

Լրագրողի հարցին, թե հնարավոր է, որ Գյուլը դառնա վարչապետ, վերջինս պատասխանել է. «Նախապես ոչինչ չեմ ասի: Այդ ամենը կքննարկենք, կտեսնենք»:

Անդրադառնալով Թուրքիայում Twitter-ի և YouTube-ի արգելափակամանը`նախագահ Գյուլն անհրաժեշտ է համարել, որ վերացվի նշյալ սոցկայքերի վրա սահմանված արգելքը: 

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին
12:53, 12 սեպ
Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
12:22, 11 սեպ
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
12:00, 11 սեպ
Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}