• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 21:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան10:19, 02 Ապրիլ 2014

Թուրքիայում YouTube-ի արգելափակման պատճառաբանությունը հիմա էլ կապվում է Աթաթուրքի անվան հետ

Թուրքիայում YouTube-ի արգելափակման պատճառաբանությունը հիմա էլ կապվում է Աթաթուրքի անվան հետ

Թուրքիայում երբ արգելափակվեց հանրահայտ YouTube վիդեոկայքը, իշխանական այրերը հանրությանը պարզաբանեցին, թե դա արվել է ազգային անվտանգության նկատառումներով: Իսկ պատճառն այն էր, որ YouTube-ի միջոցով համացանցում տարածվել էր Թուրքիայի արտգործնախարարությունում կայացած հույժ գաղտնի խորհրդակցության գաղտնալսված ձայնագրությունը: Այդ ձայնագրությունից պարզ էր դարձել, որ Թուրքիայի արտգործնախարարը, հետախուզության պետը, ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը և փոխարտգործնախարարը քննարկել են Սիրիա ներխուժման պլանի հնարավոր տարբերակները:

Հիմա, երբ Թուրքիայի կառավարության կապի և հեռահաղորդակցության վարչությունը (ԿՀՎ) հրապարակել է YouYube-ի արգելափակման մասին դատարանի  որոշման իրավական հիմքերը, բոլորովին այլ բան է պարզվում: Թուրքական լրատվամիջոցներն ընդգծում են, որ սոցկայքի արգելափակման մասին նշյալ վարչության և Թուրքիայի արտգործնախարարի ներկայացրած պատճառաբանությունները չեն համընկնում իրար հետ: Թուրքական «Ռադիքալ» պարբերականը նշում է, որ ԿՀՎ-ի կայքում դատարանի հրապարակած վճռի մեջ հղում է արվում օրենքի, որը նախատեսված է կիրառել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին վիրավորելու դեպքում:

«Փաստորեն Դավութօղլուն հայտարարեց, որ YouTube-ի արգելափակում ազգային անվտանգության խնդիր է, իսկ ԿՀՎ-ն արգելափակման պատճառ է ներկայացնում Աթաթուրքին վիրավորանք հասցնելը: Սա մարդկանց գլխներում խառնաշփոթ է առաջացրել»,- գրում է «Ռադիքալ»-ը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին
12:53, 12 սեպ
Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
12:22, 11 սեպ
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
12:00, 11 սեպ
Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}