• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 21:34
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:59, 01 Ապրիլ 2014

Թուրք գործարարները, հիշեցնելով Ցեղասպանության 100 ամյակը, կոչ են անում խորհրդարանական ընտրությունները վաղաժամ անցկացնել

Թուրք գործարարները, հիշեցնելով Ցեղասպանության 100 ամյակը, կոչ են անում խորհրդարանական ընտրությունները վաղաժամ անցկացնել

Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ անցկացրած Թուրքիային դեռ երկու կարևոր նշանակության ընտրություններ են սպասվում. 2014-ի օգոստոսին անցկացվելու են նախագահական, իսկ 2015-ին` խորհրդարանական ընտրություններ:

Թուրքիայի գործարար շրջանակների ներկայացուցիչները հիմնականում կողմ են, որ նշյալ բոլոր ընտրությունները կազմակերպվեն ու ամփոփվեն 2014 թվականին: Խոսքը մասնավորապես 2015-ի խորհրդարանական ընտրություններին է վերաբերում: Ստամբուլի արդյունաբերական պալատի (İSO) նախագահ Էրդալ Բահչիվանը գործարար հայտարարություն է արել, թե ավելի նպատակահարմար և անհրաժեշտ է, որ խորհրդարանական ընտրություններն անկցացվեն վաղաժամ` 2014թ. նախագահական ընտրությունների հետ միասին: Այս տեսակետը հավանության արժանացավ Թուրքիայի գործարար աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչների կողմից:

Քոջաելիի արդյունաբերական պալատի նախագահ Այհան Զեյթինօղլուն պաշտպանել է վերոնշյալ տեսակետը: Խորհրդարանական ընտրությունների վաղաժամ անցկացումը, ըստ նրա, նպաստավոր է 2015-ին ներդրումների հոսքը չկասեցնելու առումով: Որպես օրինակ` Զեյթինօղլուն մատնանշել է, թե ինչպես է ՏԻՄ ընտրական գործընթացների պատճառով մի քանի ամսով դադարել ներդրումների իրականացումը երկրում: Բացի դրանից Զեյթինօղլուն կարևորել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի գործոնը ու առավել ևս անհրաժեշտ համարել 2015-ի ընտրությունները 2014-ին անցկացնելը:

Դենիզլիի արդյունաբերական պալատի նախագահ Մուժդաթ  Քեչեջին օգտակար է համարել նախագահական և խորհրդարանական ընտրությունների միաժամանակյա անցկացումը, ինչի արդյունքում 2015 թվականը զերծ կմնա ընտրական գործընթացներից, հետևաբար և կունենա առավել կայուն միջավայար տնտեսական տեսանկյունից:

Ադանայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Աթիլա Մենևշեն կարծիք է հայտնել, որ խորհրդարանական ընտրությունների վաղաժամ անցկացումը տնտեսական օգտակարություն կարող է ունենալ 2015 թվականին Թուրքիայի համար:

Հիշեցնենք, որ 2014-ի մարտի 30-ին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթել էր մրցակից կուսակցություններին:

Իշխանական ԱԶԿ (Արդարություն և զարգացում կուսակցություն) – 45. 53 %

Ընդդիմադիր ԺՀԿ (Ժողովրդահանրապետական կուսակցություն) – 27. 88 %

Ընդդիմադիր ԱՇԿ (Ազգայնական շարժում կուսակցություն) – 15. 20 %

Քրդական ԽԺԿ (Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցություն) – 4.04 %

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին
12:53, 12 սեպ
Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
12:22, 11 սեպ
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
12:00, 11 սեպ
Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}