• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
25 Օգոստոս, 2025
Երկուշաբթի 09:48
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան14:04, 01 Ապրիլ 2014

Թուրքիայում գյուղապետի հայ թեկնածուի անունը ընտրաթերթիկում չի եղել

Թուրքիայում գյուղապետի հայ թեկնածուի անունը ընտրաթերթիկում չի եղել

Ստամբուլի Ջերահփաշա գյուղի գյուղապետի թեկնածու, ազգությամբ հայ Ժակլին Քուրթի թեկնածությունը թաքցվել է:

Գյուղի երկու ընտրատարածքներից մեկում՝ Դավութփաշայի դպրոցում, Քուրթի անվամբ ընտրաթերթիկ չի եղել, իսկ նրա անունը հարցնող ընտրողներին հավաստիացրել են, թե նման անունով թեկնածու չկա:

Բնակիչներից Ֆիլոր Ուլուքը թուրքական «Բիրգյուն»  թերթի թղթակցին հայտնել է, որ Ջերահփաշայում որոշ ընտրողներ չեն օգտագործել իրենց քվեն՝ կարծելով, թե  Ժաքլին Քուրթը հանել է իր թեկնածությունը: Դավութփաշայի անվան դպրոցում Ֆիլոր Ուլուքը, չգտնելով հայ թեկնածուի անունը, փորձել է տեղեկություն ստանալ ընտրատեղամասի աշխատողներից: Վերջիններս էլ պնդել են, որ նման անունով թեկնածու գրանցված չէ, իսկ թեկնածուները ընդամենը երկուսն են:

Ժակլին Քուրդը դեպքն անհանդուրժողականություն է  որակել: Նա պատրաստվում է ընտրատեղամասի  աշխատակիցներին դատի տալ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր
15:49, 22 օգոս
Թուրքիայի մայրաքաղաքին մնացել է 3 ամսվա խմելու ջուր

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին
14:28, 21 օգոս
Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Ստամբուլում ավելի քան 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
09:48, 21 օգոս
Ստամբուլում ավելի քան 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}