Տարածաշրջան14:14, 31 Մարտ 2014
Հետընտրական Թուրքիա. սպանվել է քաղաքապետի թեկնածու

Այսօր 14:20-ի սահմաններում իր տան դիմաց սպանվել է Թուրքիայի հարավ-արևելյան
Թիլոյի քաղաքապետի թեկնածու, թուրքական «Սաադեթ»
(բարօրություն) կուսակցությունը ներկայացնող 56-ամյա Բեհմեն Այդընը:
Բեհմեն Այդընը սպանվել է տանից
դուրս գալու պահին մեքենայից արձակված հրազենային կրակից: Կրակահերթի հետևանքով ևս 5 հոգի
վիրավորվել է: Այս
մասին տեղեկացնող «Ջիհան» լրատվական գործակալությունը հայտնում է, որ
կիրակի օրը անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների
ժամանակ իշխող «Արդարություն
և զարգացում
կուսակցության» և «Սաադեթ» կուսակցության թեկնածուների միջև կռիվ էր բռնկվել, ինչի հետևանքով 4 հոգի
վիրավորվել էր:
«Սաադեթ» (բարօրություն) կուսակցությունը ստացել է ընդրողների
ձայների 2,8 տոկոսը (1 մլն 207.085 ձայն):
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած
ՏԻՄ ընտրությունները ընթացել են բախումներով ու անկարգություններով:
ոստիկանությունում
արդեն ստացվել են 8 զոհի և 35 վիրավորի մասին հաղորդագրություններ: Վիրավորների
մեջ կան ինչպես քաղաքացիներ, այնպես էլ ոստիկաններ: Օրինապահ մարմիններն արդեն ձերբակալել
են շուրջ մեկ տասնյակ անձանց:
Սպանությունները
տեղի են ունեցել Հաթայ նահանգի Գյոլբաշը և Շանլըուրֆա նահանգի Յուվաջըք գյուղերի համայնքապետերի
ընտրությունների ժամանակ: Դիարբեքիրի Սիլվան շրջանում խմբակային բախումներ են տեղի
ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և քրդական «Խաղաղություն և
ժողովրդավարություն» կուսակցության կողմնակիցների միջև: Վեճին միջամտած ոստիկաններից
երկուսը վիրավորվել են:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |