Տարածաշրջան07:07, 31 Մարտ 2014
Թուրքիայի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Բազմաթիվ բախումներով ու անկարգություններով նախօրեին Թուրքիայում ընթացած տեղական
ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններն ուղեկցվել էին սպանություններով
ու խմբակային բախումներով: Թուրքական «Ջիհան» լրատվական գործակալության
բնորոշմամբ` ՏԻՄ ընտրություններն անցկացվել են բավականին վիճահարույց
պայմաններում: Այնուամենայնիվ հրապարակվել են երկրի 81 նահանգից 74-ում ամփոփված
նախնական արդյունքները:
Ըստ այդմ` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հաղթանակ է տարել 45 նահանգում: Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ) թեկնածուները հաղթել են 12 նահանգում: Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը (ԽԺԿ) հաջողության է հասել 9, իսկ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ)` 7 նահանգների քաղաքապետերի ընտրություններում:
«ԽԺԿ»-ի աջակցությունը վայելող անկախ թեկնածու Ահմեթ Թուրքն էլ հաղթել է իր մրցակիցներին Մարդինի քաղաքապետի ընտրություններում: Յայլովայում իշխանությունների առաջադրած թեկնածուն ընդդիմադիր մրցակիցներին հաղթել է ընդամենը 1 ձայնի առավելությամբ:
Մայրաքաղաք Անկարայում և Ստամբուլում Էրդողանի ղեկավարած կուսակցության թեկնածուները ստացել են ձայների մեծամասնությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |