Տարածաշրջան12:08, 30 Մարտ 2014
ՏԻՄ ընտրությունները Թուրքիայում ընթանում են արյունահեղությամբ. կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայում այսօր մեկնարկած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ)
ընտրություններն ընթանում են բախումներով ու անկարգություններով` սառը զենքերի ու
հրազենի գործադրմամբ: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը,
ոստիկանությունում արդեն ստացվել են 8 զոհի և 35 վիրավորի մասին
հաղորդագրություններ: Վիրավորների մեջ կան ինչպես քաղաքացիներ, այնպես էլ ոստիկաններ:
Օրինապահ մարմիններն արդեն ձերբակալել են շուրջ մեկ տասնյակ անձանց:
Սպանությունները տեղի են ունեցել Հաթայ նահանգի Գյոլբաշը և Շանլըուրֆա նահանգի Յուվաջըք գյուղերի համայնքապետերի ընտրությունների ժամանակ: Դիարբեքիրի (հայոց պատմական Ամիդ) Սիլվան շրջանում խմբակային բախումներ են տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության կողմնակիցների միջև: Վեճին միջամտած ոստիկաններից երկուսը վիրավորվել են:
Հիշեցնենք, որ ընտրապայքարում հիմնական մրցակցությունն ընթանում է իշխանական «Արդարություն
և
զարգացում» կուսակցության (ԱԶԿ), ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ), «Ազգայնական
շարժում» (ԱՇԿ) կուսակցությունների
և
քրդական «Խաղաղություն
և
ժողովրդավարություն» (ԽԺԿ) կուսակցության
առաջադրած
թեկնածուների
միջև: Կուսակցությունների նախընտրական
ցուցակներում
ընդգրկված
են
նաև
Թուրքիայի
ազգությամբ
հայ
քաղաքացիներ: Ընդհանուր
առմամբ
առաջադրված 160 հազար
թեկնածուներ
պայքարելու
են 50 հզ 268 տեղի
համար:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |