Տարածաշրջան13:43, 29 Մարտ 2014
Չնայած արգելքին՝ Գյուլը Youtube-ում տեսանյութ է տեղադրել

Օրեր առաջ , երբ Թուրքիայում արգելվել էր «Twitter» սոցիալական կայքը, նախագահ Աբդուլլահ Գյուլն օգտվել էր այդ կայքից, ինչ իրարանցում էր առաջացրել թուրքական մամուլում: Թուրքական «Հաբեր գազեթե» էլեկտրոնային լրատվականի հաղորդմամբ՝ այս անգամ էլ բոլորի ուշադրությունը սևեռվել է երեկ նախագահ Գյուլի կողմից տեղադրված 2 տեսանյութերին:
Նախագահականի կողմից տեղադրված տեսանյութերը իրենցից ներկայացնում են Դավութօղլուի մասնակցությամբ վերջին գաղտնալսման վերաբերյալ Գյուլի տված մեկնաբանությունների տեսագրությունները:
Տեսանյութերն ունեն հետևյալ վերնագրերը՝ «Այդ գաղտնալսումը լրտեսություն է. մասնակիցներն անպայման կպատժվեն» ( Bu Dinleme Bir Casusluk Faaliyetidir; Bu İşe Bulaşanlar Muhakkak Cezalandırılacaktır) և «Այդ գաղտնալսումը լրտեսություն է. մասնակիցներն անպայման կպատժվեն 2» (Bu Dinleme Bir Casusluk Faaliyetidir; Bu İşe Bulaşanlar Muhakkak Cezalandırılacaktır 2), վերնագրերը:
Հիշեցնենք, որ «YouTube»-ի արգելման պատճառ է դարձել օրերս կայքում տեղադրված գաղտնի հանդիպման ձայանագրություն, որտեղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն, ԱԳՆ քարտուղարության պետ Ֆ. Սինիրլիօղլուն, Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հ. Ֆիդանը, ԳՇ պետի տեղակալ Յ. Գյուլերը քննարկում են մարտի 23-ին Թուրքիայի կողմից սիրիական ինքնաթիռի խոցվելուց հետո Սիրիայի դեմ հնարավոր ռազմական գործողությունների պլանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |