Տարածաշրջան14:37, 28 Մարտ 2014
Սկանդալային ժողովի ցուցումը Էրդողանն էր տվել

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախընտրական հանրահավաքի ժամանակ Էրդողանի ձայնը քաշված լինելու պատճառով վերջինիս փոխարեն ելույթ է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն: Դավութօղլուն, ով երեկվա իտերնետում հայտնված գաղտնալսման պատճառով հայտնվել էր սկանդալի կենտրոնում անդրադարձել է նաև նշյալ ձայնագրությանը:
Թուրքական «Ջումհուրիյեթ» էլեկտրոնային պարբերականի հաղորդմամբ՝ նախարարը Դավութօղլուն այդ ձայնագրության համար մեղադրել է Գյուլենական համայնքին կամ ինչպես ԱԶԿ-ականներն են անվանում զուգահեռ կառույցին: Նա մեղադրել է Գյուլենական համայնքին իշխող կուսակցությանը վարկաբեկելու նպատակով Թուրքիայի Անվտանգության խորհրդի ու վարչապետի ցուցումով անցկացված խորհրդակցությանը միջամտելու մեջ:
Դավութօղլուն մասնավորապես ասել է.
«Նողկալի ձայնագրությամբ փորձել են խցկվել պետեկան գաղտնիքի մեջ:
Ազգային անվտանգության խորհրդի և վարչապետի ցուցումով անցկացված խորհրդակցությանն են միջամտել, բայց չեն կարող կանգեցնել: Ո՛չ զուգահեռ կառույցը, ո՛չ կամակատարները, ո՛չ էլ արտաքին բարեկամները չեն կարող խոչընդոտել Թուրքիայի վերելքին»:
Հիշեցնենք, որ երեկ «YouTube» կայքում տեղադրվել էր գաղտնի հանդիպման ձայանագրություն,
որտեղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն, ԱԳՆ քարտուղարության
պետ Ֆ. Սինիրլիօղլուն, Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հ. Ֆիդանը, ԳՇ պետի տեղակալ Յ. Գյուլերը քննարկում են մարտի 23-ին Թուրքիայի կողմից սիրիական ինքնաթիռի խոցվելուց հետո Սիրիայի դեմ հնարավոր ռազմական գործողությունների
պլանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |