Տարածաշրջան20:01, 27 Մարտ 2014
Թուրքիայում արգելափակվել է YouTube-ը

Այն բանից հետո, երբ Youtube վիդեպորտալի միջոցով համացանցում հայտնվեց Թուրքիայի արտգործնախարարի, հետախուզության պետի և ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի Սիրիա ներխուժման պլանի քննարկման գաղտնալսված ձայնագրությունը, Թուրքիայի ինտերնետ-տիրույթում արգելափակվել է Youtube-ը: Անորոշ ժամանակով արգելափակման որոշումը կայացվել է Թուրքիայի կառավության Կապի և հեռահաղորդակցության վարչության (TİB) կողմից, որի մասին պաշտոնական հաղորդագրություն կա նշյալ վարչության կայքում:
Սա առաջին դեպքը չի, որ
Թուրքիայում արգելափակվում է YouTube-ը: 2008 թվականին այդ կայքն արգելափակվել էր
Թուրքիայում: Եվ երբ լրագրողները Հնդկաստան մեկնող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին
օդանավում ասել էին, որ չեն կարողանում մուտք գործել YouTube, Էրդողանն արձագանքել
էր. «Ես կարողանում եմ մտնել, դուք էլ մտեք»: Ենթադրվում է, որ նա նկատի է ունեցել
DNS և VPN ծրագրային լուծումների օգտագործումը:
Թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ թուրքական լիրայի նկատմամբ արժեզրկվող դոլարը Youtube-ի արգելափակումից հետո արձանագրել է փոխարժեքի աճ: Թուրքական լրատվամիջոցներն ահազանգում են, որ Twitter-ից ու YouTube-ից հետո արգելափակման շեմին է հայտնվել FaceBook սոցիալական ցանցը:
Թուրքիայում YouTube-ի արգելափակման դեմ իր բողոքի ձայնն է բարձրարցել Եվրամիությանընդլայնման քաղաքականության ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Նա Twitter միկրոբլոգում անգլերեն և թուրքերեն գրառումներ է կատարել` ասելով. «Այս ճանապարհով Թուրքիան ու՞ր է հասնելու: Տեղեկատվության ազատության նկատմամբ պետք է հարգանք ցուցաբերվի, սահմանափակումներն էլ պետք է չափավոր լինեն»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

12:53, 12 սեպ
Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

12:22, 11 սեպ
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

12:00, 11 սեպ
Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |