Հասարակական07:28, 28 Մարտ 2014
Թուրքիայում «Facebook»-ը նույնպե՞ս կարգելափակվի

Թուրքիայում «Youtube»-ի և «Twitter»-ի
արգելափակումից հետո խոսակցություններ են պտտվում այն մասին, որ հնարավոր է արգելափակվի
նաև «Facebook»-ը:
Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի` այս
մասին երեկ ասվել է թուրքական «StarTV» հեռուստաընկերության եթերից: Եթերից հնչած
տեղեկատվության համաձայն` Թուրքիայի կառավարության
հեռահաղորդակցության և կապի վարչությունը պատրաստվում է արգելափակել նաև «Facebook»
սոցիալական ցանցը, քանի որ վարչությունը «Facebook»ի փակման վերաբերյալ բազմաթիվ
դիմումներ է ստացել և այն դիտվում է որպես սպառնալիք` Թուրքիայում ազգային
անվտանգությանը:
Նշենք, որ այն բանից հետո,
երբ «Youtube» վիդեպորտալի միջոցով համացանցում հայտնվեց Թուրքիայի
արտգործնախարարի, հետախուզության պետի և ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի Սիրիա ներխուժման պլանի քննարկման գաղտնալսված ձայնագրությունը,
Թուրքիայի ինտերնետ-տիրույթում արգելափակվել է Youtube-ը:
Իսկ մարտի
21-ին Թուրքիայում արգելափակվել էր Twiitter միկրոբլոգը, այն բանից հետո, երբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Բուրսա քաղաքում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել էր. «Թվիթեր-մվիթեր, այդ ամենը արմատախիլ ենք անելու»: Այնուամենայնիվ մարտի
26-ին Անկարայի վարչական դատարանի որոշմամբ դադարեցվեց Twitter-ի արգելափակումը Թուրքիայում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |