• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 21:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:29, 28 Մարտ 2014

Թուրքիայի արտգործնախարարությունը հաստատել է. Սիրիայի հարցը քննարկվել է

Թուրքիայի արտգործնախարարությունը հաստատել է. Սիրիայի հարցը քննարկվել է

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հաստատում է,որ արտգործնախարարությունում Սիրիայի հարցի շուրջ  գաղտնի քննարկումներ են տեղի ունեցել: ԱԳՆ-ն միաժամանակ դատապարտել է պետական կարևորագույն նշանակության և անվտանգության հարցերի գաղտնալսումներ իրականացնելը և դրանք հանրայնացնելը:

Արտգործնախարարության հայտարարության մեջ  նշված է, որ համացանցում է հայտնվել ազգային անվտանգության հարցերով իրավասու պետական պաշտոնյաների մասնակցությամբ իրականացված ճգնաժամային կառավարման ժողովի ձայնագրությունը, որի որոշ հատվածներ խեղաթյուրված են:  Ժողովը գումարվել էր Սիրիայում առկա բախումների հետևանքով  Թուրքիայի համար ստեղծված ռիսկերը և սպառնալիքներն ու  հնարավոր ձեռնակվելիք միջոցները, այդ համատեքստում նաևՍիրիայի սահմաններում գտնվող, սակայն թուրքական տարածք համարվող Սուլեյման Շահի դամբարանի պատվո պահակախմբի դեմ ուղղված սպառնալիքները քննարկելու նպատակով:

Արգործնախարարությունը նմանատիպ գաղտնի քննարկումների գաղտնալսումը Թուրքիայի ազգային անվտանգությանն ուղղված հարձակում և ծայրահեղ ծանր հանցագործություն է որակել: «Այս դեպքը ցույց է տալիս կիբեր և տեխնոլոգիական հարձակումների սպառնալիքների չափերը, որի առաջ կանգնած է մեր երկիրը: Մեր պետության և ազգի անվտանգությանն ուղղված այս հարձակումն իրագործողներն ամենակարճ ժամկետում կբացահայտվեն և պատասխանատվության կենթարկվեն»,-նշված է հայտարարությունում:

Հ
իշեցնենք, որ երեկ «YouTube» կայքում տեղադրվել էր գաղտնի հանդիպման ձայանագրություն, որտեղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն,  ԱԳՆ քարտուղարության պետ Ֆ. Սինիրլիօղլուն, Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հ. Ֆիդանը, ԳՇ պետի տեղակալ Յ. Գյուլերը քննարկում են մարտի 23-ին Թուրքիայի կողմից սիրիական ինքնաթիռի խոցվելուց հետո Սիրիայի դեմ հնարավոր ռազմական գործողությունների պլանը:

Քննարկման ժամանակ Ֆիդանը նշում է, որ եթե Սիրիայի դեմ գործողության համար պատրվակ է պետք, ապա կարող է Սիրիա գործուղել մարդկանց,  հրթիռներ արձակել, ինչն էլ հիմնավորում կծառայի Թուրքիայի կողմից: Հ. Ֆիդանը հավելում է, որ արդեն 2000 միավոր սպառազինություն ու ռազմական նշանակության ապրանքներ են ուղարկվել (ապստամբներին): ԳՇ պետի տեղակալ Գյուլերն էլ նշել է ապստամբներին սպառազինելու անհրաժեշտության մասին: Շրջանառվել է թվով 1000 զինյալի զենքով ապահովելու մասին:  Ձայնագրության հայտնվելուց հետո որոշում է կայացվել հրավիրել Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին
12:53, 12 սեպ
Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
12:22, 11 սեպ
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
12:00, 11 սեպ
Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}