• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 21:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:10, 28 Մարտ 2014

Էրդողանն անբարոյականություն է անվանել YouTube-ում գաղտնի զրույցների ձայնագրության տեղադրումը

Էրդողանն անբարոյականություն է անվանել YouTube-ում գաղտնի զրույցների ձայնագրության տեղադրումը

Թուրքիայում նախօրեին YouTube  կայքում «secim gudumu» (ընտրությունների համակարգում) անունով օգտատերը հրապարակել էր Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի մասնակցությամբ  ձայնագրություն: Մեծ աղմուկ բարձրացրած ձայնագրությունում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն,  փոխնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, ազգային հետախուզության ծառայության պետ Հաքան Ֆիդանը եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յաշար Գյուլերը քննարկում են  Սիրիա ներխուժման պլանը:

Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի տեղեկացմամբ Թուրքիայի արտգործնախարարությունը և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդունել են այդ ձայնագրության իսկությունը:

Էրդողանը Դիարբեքիրում կուսակցության հանրահավաքի ժամանակ  նշել է, որ այժմ YouTube –ում են հայտնվում անգամ  արտաքին գործերի նախարարությունում ազգային անվտանգության, Սիրիայում Սուլեյման շահի դամբարանի վերաբերյալ կատարվող քննարկումները:  «Դա անբարոյականություն, ստորություն և անազնիվ քայլ է»,-ասել է Էրդողանը:

Այս ձայնագրության YouTube-ում հայտնվելուց հետո Թուրքիայում կայքն արգելափակվեց:
Իսկ ահա մեկ այլ աղմկահարույց ձայնագրության առնչությամբ Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է  սկսել:

Թուրքական «Զաման» թերթը փոխանցմամբ՝ խոսքը գնում  Էրդողանի և նրա որդու Բիլալ Էրդողանի հեռախոսազրույցի ձայնագրության մասին: Դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ հաստատության տեղեկատվական հանցագործությունների բաժինը  հետաքննություն է սկսել՝ «Յուրթ», «Սօզջու», «Վաթան» թերթերում ձայնագրության վերաբերյալ հրապարակված լուրերը հանցագործ բնույթի համարելով:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին
12:53, 12 սեպ
Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
12:22, 11 սեպ
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
12:00, 11 սեպ
Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}