Տարածաշրջան07:38, 28 Մարտ 2014
Դավութօղլուի արձագանքը` Սիրիա ներխուժման պլանի քննարկման գաղտնալսված ձայնագրությանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն մեկնաբանել է համացանցում հայտնված ձայնագրությունը, որտեղ Ազգային հետախուզության ծառայության
պետ Հաքան Ֆիդանի հետ քննարկում են Սիրիայի հարցը:
Թուրքական «Հյուրրիեթ» պարբերականի փոխանցմամբ՝ Դավութօղլուն հայտնել է, որ վարչապետի, նախարարների և կարևոր նշանակություն ունեցող պաշտոններ զբաղեցնող անձանց հեռախոսների գաղտնալսումը նշանակում է պատերազմ
հայտարարել Թուրքիային ու թուրք ժողովրդին:
«Այս ձայնագրության բովանդակության վերաբերյալ որևէ մեկնաբանություն անելու կարիք չկա՝ խեղաթյուրված է»,- ասել է Դավութօղլուն՝ հավելելով, որ ավելի էական հարցն այն է, որ այդպիսի միջամտություն է կատարվել անվտանգության ժողովի աշխատանքներին, ինչը ակնհայտ կիբեր հարձակում է՝ ուղղված Թուրքիայի Հանրապետության և ժողովրդի դեմ:
Հայտարարություն է տարածել
նաև Թուրքիայի արտգործնախարարությունը:
Արտաքին քաղաքական գերատեսչությունը նմանատիպ
կարևոր ժողովների գաղտնալսումը և դրանք հանրությանը ներկայացնելը որակել է որպես լրտեսություն, ծանր հանցագործություն և
ակնհայտ հարձակում Թուրքիայի ազգային
անվտանգության վրա: Հայտարարության մեջ նշվում է, որ գաղտնալսումն իրականացնող
դավաճանական ցանցերը Թուրքիայի
պետության և ազգի թշնամիներն
են:
Հիշեցնենք, որ նախօրեին
համացանցում էր հայտնվել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի, փոխնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի, ազգային հետախուզության ծառայության պետ Հաքան Ֆիդանի եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յաշար Գյուլերի՝ Սիրիա ներխուժման պլանի գաղտնի քննարկման ձայնագրությունը:
Ազգային հետախուզության ծառայության պետ Հաքան Ֆիդանը նշում է, թե հարկ եղած դեպքում ինքը 4 մարդ կուղարկի Սիրիա, ովքեր այնտեղից 8 հրթիռ կարձակեն Թուրքիայի տարածք եւ Սիրիայի դեմ պատերազմ սկսելու հիմք կստեղծվի:
Ֆիդանը խոսում է նաև այն մասին, որ Սիրիայում գտնվող իրենց բարեկամ ուժերին արդեն 2000 բառնատար զինամթերք են ուղարկել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |