• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 21:34
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան15:54, 27 Մարտ 2014

Համացանցում հայտնվել է Սիրիայի վերաբերյալ Դավութօղլուի մասնակցությամբ խոսակցության գաղտնալսումը

Համացանցում հայտնվել է Սիրիայի վերաբերյալ Դավութօղլուի մասնակցությամբ խոսակցության գաղտնալսումը

Համացանցում է հայտնվել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի, փոխնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի, Ազգային հետախուզության ծառայության պետ Հաքան Ֆիդանի եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յաշար Գյուլերի՝ Սիրիայի հետ կապված խոսակցության գաղտնալսումը:

Թուրքական«Ռադիկալը», հղում անելով թուրքական «Յենի շաֆաք» թերթի իտերնետային կայքին, գրում է, որ 4 պաշտոնյաները քննարկել են Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները:

Սենյակում արված գաղտնալսման մեջ, ի թիվս այլ հարցերի, բարձրաստիճան պաշտոնյաները քննարկում են Սիրիայում կատարվող իրադարձությունների հետ կապված Թուրքիայի կատարելիք գործողությունների մի քանի ծրագիր:

Սիրիայի տարածքում թուրքական հող համարվող Սուլեյման Շահի դամբարանի մասին խոսակցության ժամանակ Ազգային հետախուզության ծառայության պետ Հաքան Ֆիդանը նշում է, թե հարկ եղած դեպքում ինքը 4 մարդ կուղարկի Սիրիա, ովքեր այնտեղից 8 հրթիռ կարձակեն Թուրքիայի տարածք եւ Սիրիայի դեմ պատերազմ սկսելու հիմք կստեղծվի:

Ֆիդանը խոսում է նաև այն մասին, որ Սիրիայում գտնվող իրենց բարեկամ ուժերին արդեն 2000 բառնատար զինամթերք են ուղարկել:

Իսկ Ֆիդանի այն հարցադրմանը, թե ինչու՞ է  պետք հենց Սուլեյման շահի դամբարանը հիմք դարձնել պատերազմ սկսելու համար, Դավութօղլուն պատասխանում է, որ Էրդողանն իրեն ասել է, թե դա առավել համոզիչ կլինի:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին
12:53, 12 սեպ
Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
12:22, 11 սեպ
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
12:00, 11 սեպ
Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}