• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 21:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:45, 26 Մարտ 2014

Թուրք գործիչները դատապարտել են Թուրքիային Քեսաբի վրա հարձակված գրոհայիններին աջակցելու համար

Թուրք գործիչները դատապարտել են Թուրքիային Քեսաբի վրա հարձակված գրոհայիններին աջակցելու համար

Թուրքիայի կուսակցական գործիչների և մտավորականների արձագանքը Քեսաբի խաղաղ բնակչության (80% հայ) դեմ իրականացված վերջին օրերի ռազմական գործողություններին:

Թուրք գրող, հրատարակիչ, իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուն Քեսաբի ռմբահարումից և ավերածություններից հետո հանդես է եկել Թուրքիայի դրսևորած վարքի խիստ քննադատությամբ: Զարաքոլուն նշում է, որ քեսաբցիները 1915, 1939 թվականներից հետո կրկին հարկադրված են տեղահանվել և ապաստան գտնել Լաթաքիայում: Ըստ նրա՝ Քեսաբի վրա հարձակված զինյալ գրոհայիններն առանց որևէ դժվարության Սիրիա են անցել Թուրքիայի տարածքից՝ Անթաքիայից:

«Թուրքիան Սիրիայի քաղաքացիական պատերազմի նկատմամբ որդեգրած իր քաղաքականությունը անհապաղ փոծելու բարոյական պարտավորության տակ է»:

Գրող և հետազոտող Սայիթ Չեթինօղլուն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Քեսաբը գրաված ջիհադական զինյալները կողոպտում են քեսաբցիները տները: Այդ մասին կան ականատեսների վկայություններ: Չեթինօղլուն ցավով նշում է, որ իսլամիստ զինյալներն իրենց թալանով ու ավերածություններով դժոխքի են վերածում դրախտավայր Քեսաբը:

«Ուշագրավը հատկապես 1915թ. ցեղասպանությունից փրկված և Քեսաբում վերաբնակեցված հայության ապրած դրաման է: Հարկավոր է զգոնություն և պատասխանատավություն, չպետք է թույլատրվեն նորանոր կոտորածներ»:

Թուրքիայի «Emek» կուսակցության նախագահ Սելմա Գյուրքանը, «Կոմունիստական կուսակցություն»-ը և «Սոցիալիստական վերակազմյալ կուսակցության» գործադիր խորհուրդը նույնպես քննադատել են Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ) կառավարությանը Սիրիայում պատերազմ սադրելու և արմատական իսլամիստ գրոհայիններին աջակցություն ցուցաբերելու համար:

Կանաչների և ձախերի կուսակցության խոսնակներ Սևիլ Թուրանը ու Նաջի Սոնմեզը Քեսաբում տեղի ունեցող զինված բախումների կապակցությամբ Թուրքիայի վարչապետից և արտգործնախարարից բացատրություն պահանջող գրավոր հայտարարություն են տարածել:

«Հրապարակավ հարցնում ենք. Թուրքիան մասնակցություն ունի՞ այն ամենի մեջ, ինչ կատարվում է ունենում Քեսաբում… Երբեք չենք կարող ընդունել, որ Թուրքիան մեկ անգամ ևս տեղ զբաղեցնի ամոթալի արարքների հեղինակների շարքում: Չպետք է դիտորդ մնանք երեք օր ծանր հարձակումների ենթարկվող հնագույն Քեսաբ քաղաքի ոչնչացմանը և պատմության երեսից ջնջվելուն: 99 տարի առաջ Օսմանյան կայսրությունը ղեկավարող երիթուրքերի հրոսակախմբերի կողմից ցեղասպանության ենթարկված, 100 հազարավոր կորուստներ ունեցած հայերն այս անգամ էլ տարածաշրջանային գերիշխանության համար մղվող պատերազմին զոհ գնալու վտանգին են մատնված: ՄԱԿ-ին և միջազգային իրավապաշտպան բոլոր կազմակերպություններին կոչ ենք անում դիտորդ չմնալ տեղի ունեցող վայրագությունններին, անհրաժեշտ է օգնության ձեռք մեկնել»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
17:30, 10 սեպ
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}