Տարածաշրջան07:25, 26 Մարտ 2014
«Գող Էրդողանի կերակրած մարդասպաններն են մեզ վրա հարձակվում». սիրիացի առաջնորդ

Քեսաբի
ու Լաթաքիայի վրա զինված
գրոհներ իրականացրած իսլամիստ արմատականների
դեմ պայքարող «Դիմացկուն Սիրիա» շարժման առաջնորդ Միհրաչ Ուրալը հերքել է իր մահվան
մասին թուրքական մամուլում տարածված ստահոդ լուրերը:
Թուրքական «Բիր Գյուն» թերթի թղթակցի հետ զրույցում Ուրալը նշել է, որ իրենք մինչև վերջ մարտնչելու են հակակառավարակն ուժերի դեմ և պաշտպանելու են խաղաղ բնակչության անվտանգությունը:
«Այս պահին մենք պայքար ենք մղում Թուրքիայի իշխող կուսակցության (ԱԶԿ - AKP) և արևմտյան իմպերիալիստական ուժերի կողմից սնվող ջիհադական հրոսակախմբերի դեմ: Մեզ վրա հարձակվում են գող Էրդողանի կերակրած մարդասպանները»,- ասել է Ուրալը:
Վերջինս հայտնի է որպես քրդերի ցմահ բանտարկյալ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մերձավոր շրջապատի անձ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |