Տարածաշրջան12:17, 25 Մարտ 2014
Թուրքական կայք. «1915-ից փրկված հայերը թիրախ եղան Քեսաբում»

1915-ից փրկված հայերը թիրախ եղան Քեսաբում: Նման հրապրակումով է հանդես
եկել թուրքական «դեմոկրատ հաբեր» անկախ լրատվական կայքը` նշելով, որ հայերն այժմ ստիպված
են զանգվածաբար լքել Քեսաբը: Գերազանցապես հայերով բնակեցված սիրիական այդ բնակավայր
իսլամիստ ծայրահեղականների զինված գրոհների հետևանքով անցել է վերջիններիս հսկողության
տակ: Սիրիական բանակի դեմ կռվող հակառավարական ուժերը, ըստ աղբյուրի, «Իսլամական ճակատ»
և «Էլ Նուսրա» արմատական հայացքներով կազմակերպությունների զինյալներն են:
Պաշտոնական Դամասկոսը մեղադրել է Անկարային ապստամբ գրոհայիններին աջակցելու և
իր տարածքից Սիրիա ներխուժել թույլ տալու մեջ:
«Այն բանից հետո, երբ Քեսաբն անցավ զինյալ գրոհայինների հսկողության տակ, շուրջ
5000 քեսաբցի հայեր գաղթեցին Լաթաքիա: Թուրքիայի միակ հայկական գյուղ հանդիսացող Վաքըֆլը
գյուղի բնակիչներն անհանգստանում են Քեսաբի իրենց ազգականների անվտանգությամբ»,- գրում
է վերոնշյալ կայքը:
Նույն աղբյուրի տեղեկացմամբ` Վաքըֆլըի հայկական եկեղեցու քահանա Ավետիս Թաբաշյանը
հայտնել է, որ շուրջ 3 հազար հայեր այժմ ապաստանում են Լաթաքիայի եկեղեցիներում: Անհնար
է դարձել նրանց արտագաղթը դեպի Թուրքիա, քանի որ գրոհայիններն ամբողջ երկայնքով կրակի
տակ են պահում թուրք-սիրիական սահմանի համապատասխան հատվածը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |