Հասարակական07:45, 21 Մարտ 2014
Քուրդ պատգամավորը հայտարարել է, որ 2015-ին Օջալանը ազատ է արձակվելու

Թուրքիայի ընդդիմադիր քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն»
կուսակցության (ԽԺԿ-BDP) Իգդիրի պատգամավոր Փերվին Բուլդանը նովրուզի
տոնակատարությունների շրջանակներում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ սենսացիոն
հայտարարություն է արել:
Թուրքական «Բալըքեսիր» լրատվականի տեղեկացմամբ` Բուլդանը հայտարարել է, որ 2015 թվականը լինելու համայն քրդերի տարին, քանի որ դա լինելու քրդերի բանտարկյալ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ազատ արձակման տարի: Պատգամավորը նաև հիշեցրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Օջալանի ցմահ ազատազրկումը հակասում է մարդու իրավունքների կոնվենցիային:
Հեռակա դիմելով Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղին` Բուլդանը հայտնել է, որ մարտի 21-ին Դիարբեքիրում քրդերեն լեզվով ընթերցելու է Իմրալը կղզում ցմահ ազատազրկված Օջալանի` Նովրուզի առթիվ գրած նամակը: Նախնական կարգով տեղեկացրել է, որ Օջալանն իր նամակում ժամկետ է սահմանել թուրքական իշխանությունների գործողությունների համար, եթե այդ ընթացքում պետությունը ոչ մի քայլ չկատարի, ապա Օջալանը դուրս կգա թուրք-քրդական կարգավորման գործընթացից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |