Տարածաշրջան13:08, 21 Մարտ 2014
«Ողջ աշխարհով խայտառակվում ենք» . Թուրքիայի գլխավոր ընդիմադիրը Twitter-ի արգելքի մասին

Թուրքիայի գլխավոր ընդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչթարօղլուն լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է երեկվանից Թուրքիայում Twitter սոցիալական կայքի գործունեության արգելման մասին:
Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի հաղորդմամբ՝ լրագրողի այն հարցին, թե ինչպես է վերջինս վերաբերվում երեկ երեկոյան ժամերից սկսած Թուրքիայում Twitter-ի հասանելիության արգելակմանը, Քըլըչթարօղլուն ասել է, որ ժողովուրդը ազատություն է ուզում, իսկ իշխանությունները ճնշում են գործադրում, ժողովուրդը ցանկանում է ազատ խոսել, իշխանություններն արգելքներ են դնում: Քըլըչթարօղլուն, շարունակելով միտքը, ասել է. «Մարդիկ, Twitter-ում գրառում կատարելով, իրենց մտքերն են արտահայտում: Էրդողանն ինչու՞ է դրանից վախենում: Դա նշանակում է, որ չփակված հաշիվներ ունի: Թող չվախենա, թող խիզախ լինի: Ասում է՝ խիզախ է: Եթե խիզախ է, ապա թող մարդկանց ազատ արտահայտվելու հնարավորություն տա: Մտքի ազատության վրա արգելք դնելը նշանակում է երկրի վարկը հողին հավասարեցնել:
Թուրքիան չպետք է արգելքների երկիր լինի: Հավատացած եղեք, մենք ամբողջ աշխարհով խայտառակվում ենք: Շուտով աշխարհի բոլոր կողմերից արձագանքներ են գալու»:
Ի պատասխան լրագրողի այն դիտարկմանը, որ արձագանքներն արդեն գալիս են, Քըլըչթարօղլուն պատասխանել է, որ 21-րդ դարում մարդու իրավունքների խախտումներն արդեն դադարել են երկրի ներքին խնդիրը լինել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |