Հասարակական14:20, 20 Մարտ 2014
«Հյուրիյեթ» և «Սաբահ» թերթերը հրաժարվել են տպագրել Սևան Նիշանյանի մասին հայտարարությունը

Թուրքական «Լիբերալ-դեմոկրատական» կուսակցության հիմնադիր Բեսիմ Թիբուքը հայտարարել է, որ «Հյուրիյեթ» և «Սաբահ»
պարբերականներ գրաքննության են կատարում: Թիբուքը, որպես
ապացույց նշել է, որ վերոհիշյալ պարբերականները չեն հրապարակել Սևան Նիշանյանի վերաբերյալ իր հայտարարությունը:
Թիբուքը հայտնել է, որ իր հայտարարությունը
չտպագրելու որոշում կայացրել են թերթերի իրավաբանական բաժինները
և որպես փաստարկ նշել են հայտարարություն այն հատվածը, որը վերաբերում է ապօրինի շինարարությանը:
Թիբուքը, դժգոհելով Նիշանյանի դրության նկատմամբ հասարակության ցուցաբերած
անտարբերությունից, ընդգծել է, որ նախկինում ոչ ոք Շիրինջե գյուղի մասին չգիտեր: «Այն, որ այժմ գյուղացիները հուշանվերներ են պատրաստում,
գինի են վաճառում, միայն Սևանի շնորհիվ է: Այդ ամենը մեկ մարդու ջանքերով է ստեղծվել,
և երկրորդ Սևան չկա»,-հայտարարել է Թիբուքը:
Տեղեկացնենք, որ թուրքական «Թարաֆ» և «Սոզջու» թերթերը օրեր առաջ հրապարակել
էին Բեսիմ Թիբուքի հայտարարությունը, որում մասնավորապես նշված է. «Իմ սիրելի ընկե՛ր,
Սևան Նիշանյան, քեզ սիրում ենք: Դու մեզ պետք ես: Ի՞նչ գործ ունես՝ Շիրինջեն ես շենացնում,
գյուղում ապօրինի շինարարություն անում (այն էլ քո սեփական հողի վրա)… Գիրնե ա՛րի,
քեզ այստեղ ծովի տեսարանով ամառանոց կնվիրենք»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |