Տարածաշրջան10:33, 18 Մարտ 2014
Գաղտնալսված հեռախոսազրույցներ. Էրդողանը կարգադրում է գործից հեռացնել լրագրողների

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունը դարձյալ հայտնվել է
սկանդալային պատմության մեջ: Ըստ թուրքական «Ինտերնետ հաբեր» լրատվական կայքի
հայտնած տեղեկության` Twitter միկրոբլոգի միջոցով տարածվել են գաղտնալսված
հեռախոսազրույցների ձայնագրություններ, որոնք վերագրվում են Էրդողանին և «Star
Medya Grup»-ի նախագահ Մուստաֆա Քարաալիօղլուին: Խոսակցության թեման «Սթար» թերթի
նախկին հոդվածագիր Մեհմեթ Ալթանին և պահպանողական գրող տկն Հիդայեթ
Շեֆքաթլի Թուքսալին աշխատանքից հեռացնելն է:
Ըստ առաջին ձայնագրության` Էրդողանը դժգոհել է, որ Հիդայեթ Շեֆքաթլի Թուքսալը քննադատում է կառավարությանը և հրահանգել է նրան հեռացնել աշխատանքից: Քարաալիօղլուն էլ հնազանդորեն արձագանքել է, թե. «Այո, կզբաղվեմ այդ հարցով»:
Երկրորդ ձայնագրությունից պարզ է դառնում, որ Էրդողանը կարգադրում է գործից հեռացնել հոդվածագիր Մեհմեթ Ալթանին: «Շուտափույթ կերպով դա պետք է արվի»,- Քարաալիօղլուի հետ զրույցը եզրափակում է Էրդողանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հանրայնացվել էր մեկ այլ գաղտնալսված ձայնագրություն ևս, որի հերոսը կրկին վարչապետ Էրդողանն էր: Ըստ այդ ձայնագրության, որը խորհրդարանում հնչեցրել էին ընդդիմադիր պատգամավորները, Թուրքիայի վարչապետը գրաքննության հրահանգներ էր տվել «ՀաբերԹուրք» լրատվական ծառայությանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |