Տարածաշրջան08:01, 17 Մարտ 2014
Aksam. «Երևանում նախապատրաստվում է թուրքական լրատվական գործակալության գրասենյակի բացումը»

Երկար ժամանակ է, ինչ Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը ծրագրել է ներկայացուցչություն բացել Երևանում: Այս մասին տեղեկացնող թուրքական «Աքշամ» օրաթերթը հայտնում է, որ 2013-ի դեկտեմբերին «Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության» նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի թղթապանակում եղել է այդ հարցը:
«Բայց Դավութօղլուի և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ «Անադոլու»-ի վերաբերյալ հարցը չի քննարկվել: Նման իրավիճակում օգնության է շտապել Թուրքիայի Կովկասյան ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Kafkassam) տնօրեն Հասան Օքթայը»,- գրում է պարբերականը` պարզաբանելով, որ Օկթայը «Kafkassam»-ի գրասենյակի բացման համար ՀՀ իշխանություններին տված թույլտվությունը «Անադոլու»-ին փոխանցելու ցանկություն է հայտնել, ինչը չի առարկվել ՀՀ իշխանությունների կողմից:
Այժմ ըստ թուրքական վերոնշյալ աղբյուրի` ընթացքի են դրվել Երևանում «Անադոլու»-ի գրասենյակ բացելու նախապատրաստական աշխատանքները: Կատարվել է անհրաժեշտ թթաբանությունը:
«Ընդ որում «Անադոլու»-ի գործառույթը լինելու է ոչ միայն լրատվությունը, այլ նաև երկու երկրների միջև բաց կապի ապահովումը» եզրափակում է «Աքշամ»-ը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |