Հասարակական10:31, 13 Մարտ 2014
Վանում որպես խոտի, փայտի, գոմաղբի պահեստարան օգտագործվող հայկական եկեղեցին պետական պահպանության տակ կառնվի

Վանի նահանգի Չաթաք շրջանի Քորլու գյուղի տարածքում գտնվող երբեմնի հայկական եկեղեցին, որն այսօր օգտագործվում է որպես խոտի, փայտի, գոմաղբի պահեստ, պետական պահպանության տակ կառնվի:
Թուրքական «Հաբեր3» լրատվական կայքի տեղեկացմամբ` Վանի մշակույթի և զբոսաշրջության վարչության տնօրեն Մուզաֆֆեր Աքթուղը եղեկեցու ներկայիս վիճակի մասին լուրերը լսելուց հետո հանձնարարել է Վանի մշակութային հուշարձանների պահպանության խորհրդի տարածքային վարչության 5 անդամներին ուսումնասիրություն կատարել ու զեկույց պատրաստել եկեղեցու վիճակի մասին:
«Մշակութային հուշարձաննրի պահպանության տարածքային վարչության առաջին իսկ ժողովում կքննարկվի այս եկեղեցու հարցը: Եկեղեցին նախ կմաքրեն, ապա կհաշվառվի ու կպարզվի, թե որ թվականին է կառուցվել: Եթե վերանորգման կարգի լինի, կվերանորոգվի: Սրանով մենք ներդրում կունենանք զբոսաշրջության զարգացման գործում»,-ասել է Աքթուղը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այս եկեղեցին նախկինում 5 տարի ծառայել է որպես դպրոց, իսկ այնուհետև` հնձված խոտի պահեստարան և ոչ միայն: Տեղի մահեմդական բնակիչները հայկական եկեղեցին այժմ օգտագործում են նաև փայտանյութ և կենդանական գոմաղբ պահեստավորելու նպատակով: Եկեղեցին քիչ-քիչ ավերակվում է և գտնվում ոչնչացման վտանգի տակ, մի մասն արդեն փլուզվել է:
Ermenihaber.am
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

17:30, 10 սեպ
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |