Տարածաշրջան12:13, 13 Մարտ 2014
Թուրքիայում ազատ են արձակվել Մալաթիայի ոճրագործությունն իրագործողներին

Թուրքիայում դատաիրավական համակարգի մասին օրենքում
փոփոխություններ կատարելուց հետո, համաձայն որի, 10 տարի կալանքի ժամակետը կրճատվել
է 5 տարով, ազատ արձակվեցին Թուրքիայի ամենաաղմկահարույց դատական գործով անցնող մեղադրյալները:
Առաջինն ազատ արձակվեց «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության
գործով 10 տարի 6 ամսվա բանտարկության դատապարտված Էրհան Թունջելը: Դրան հաջորդեց 2007 թվականի ապրիլի 17-ին Մալաթիայի «Զիրվե» հրատարակչությունում 3 հոգու սպանության մասնակիցներ Էմրե Գյունայդընի, Սալիհ Գյուրլերի, Աբուզեր Յըլդըրըմի, Համիթ Չեքերի և Ջումա Օզդեմիրի ազատ արձակումը: Նրանք կալանվորված
են եղել 7 տարի:
Հիշեցնենք, որ Մալաթիայի «Զիրվե» հրատարակչությանում,
որտեղ Աստվածաշունչ էր տպագրվում, հայտնաբերվել էր 1 Գերմանիայի քաղաքացու ու ևս 2
հոգու պարանոցը կտրված դիակները:
Ermenihabar.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |