Հասարակական15:18, 12 Մարտ 2014
Հայաստանի գրողների միությունը դատապարտում է Սևան Նշանյանի ազատազրկումը

Հայաստանի գրողների միությունը պոլսահայ լեզվաբան, գրող, հրապարակախոս ու լրագրող Սեւան Նշանյանի հանդեպ թուրքական իշխանության վերաբերմունքը դատապարտող հայտարարություն է տարածել:
ՀԳՄ-ի տարածած հայտարարության է տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հայաստանի գրողների միությունը իր բողոքի ձայնն է բարձրացնում Թուրքիայում իրականացված հերթական անարդարության՝ Պոլսի հայ մտավորականության ակնառու ներկայացուցիչներից մեկի՝ նշանավոր լեզվաբան, գրող, հրապարակախոս Սևան Նշանյանի ազատազրկման կապակցությամբ։
Ճանաչված մտավորականի նկատմամբ նախկինում ևս իրագործված նման բռնությունների փաստերը դատապարտելի են հենց նրանով, որ դրանք «հիմնավորվում» են ապօրինի շինարարություն կատարելու և այլ անհեթեթ պատճառաբանություններով, անտեսելով նաև այն մեծ ավանդը, որ Սևան Նշանյանը ներդրել է հենց Թուրքիայի գիտական-մշակութային կյանքում՝ ստեղծելով «Թուրքերենի ծագումնաբանական բառարանը» և այլ հիմնարար աշխատություններ։
Պետք է վերացվեն բոլոր տեսակի ճնշումներն ու բռնությունները մի մարդու, մտավորականի, գրողի հանդեպ, ում միակ երազանքն ու նպատակը աշխատելն ու արարելն է, արդարությանն ու ճշմարտությանը ծառայելը»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |