• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 23:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:13, 12 Մարտ 2014

Թուրք ոստիկանների կողմից սպանված պատանու հուղարկավորությունը վերածվել է հակակառավարական բողոքի ակցիայի

Թուրք ոստիկանների կողմից սպանված պատանու հուղարկավորությունը վերածվել է հակակառավարական բողոքի ակցիայի

Թուրքիայում այսօր հողին է հանձնվել նախորդ տարի Գեզիի հակակառավարական ցույցերի ժամանակ ոստիկանների կիրառած գազային ատրճանակից ծանր վիրավորված և ամիսներ շարունակ կոմայի մեջ ընկած 15-ամյա Բերքին Էլվանը: Սպանված պատանու հուղարկավորությունը հանրային բողոքի հսկայական ալիք է բարձրացրել Ստամբուլում: Օքմեյդան հրապարակում հավաքվել են հազարավոր մարդիկ, ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի տեղեկություններով` 100 հազարավոր մարդիկ են դուրս եկել բողոքի, իսկ «Սի էն էն թուրք»-ի տվյալներով` տասնյակ հազարավոր մարդիկ: 

Նշենք, որ Բերքին Էլվանի մահով Գեզիի ցույցերի զոհերի թիվը հասավ 6-ի:

Ցուցարարները սգո քայլերթի են դուրս եկել` մասնակցելով պատանու հուղարկավորությանը: Մասնակիցների թվում էն գլխավոր ընդդիմադիր ուժի` «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավորները: Նրանք մյուսների հետ միասին հնչեցրել են «Մարդասպան պետությունը պատասխան է տալու», «Ֆաշիզմի դեմ` ուս ուսի» կարգախոսները: Սգերթին մասնակցել են Գեզիի ցույցերի ժամանակ սպանված Թուրքիայի քաղաքացիների հարազատները: Մեկ առ մեկ ընթերցվել են բոլոր զոհերի անունները և ոգեկոչվել: Հնչել են վարչապետ Էրդողանի կառավարության հրաժարականի պահանջներ:

Հիշեցնենք, որ նախօրեին պատանու մահվան լուրն առնելուն պես հարյուրավոր ցուցարարներ Բեշիքթաշ թաղամասից Թաքսիմ ցուցարարներ փորձել են բողոքի քայլերթ անցկացնել սակայն ոստիկանությունը նրանց կանգնեցրել է: Երբ ցուցարարները որոշել են շարունակել քայլերթը, ոստիկանությունը կրկին միջամտել է` կիրառելով արցունաքբեր գազ ու ջրցան մեքենաներ: Իսթիքլալ պողոտայում ոստիկանության ու ցուցարարների միջև բախումների ժամանակ նույնիսկ ոստիկանական մեքենան հարվածել է ցուցարարներից մեկին, որը, վնասվածք ստանալով, տեղափոխվել է հիվանդանոց:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
17:30, 10 սեպ
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}